Դեկտեմբերի 12-ը Մադրիդի Ռեալի պատմության մեջ դեռ երկար է հիշվելու: Առհասարակ «Լա Ռոմարեդա» մարզադաշտը Ռեալի պատմության մեջ մեծ տեղ է զբաղեցնում: Քիչ ավելի քան 16 տարի առաջ հենց այս մարզադաշտում է առաջին անգամ Մադրիդի Ռեալի գույները պաշտպանել Ռեալի ապագա Լեգենդ 17ամյա Ռաուլը: Որն այդ խաղում չկարողացավ արդյունքի հասնել , բայց հիանալի և տպավորիչ խաղ ցուցադրեց:
Եվ հիմա 16 տարի անց , երբ Ռաուլն արդեն Ռեալում չէ , իսկ Ռեալին (իմ սուբյեկտիվ կարծիքով) պետք է Նոր Սեփական Մարզադպրոցի ապագա Աստղ , «Լա Ռոմարեդայում» իր նորամուտն է նշում 18ամյա կանտեռանո` Ալվարո Մորատան: Դուրս գալով 89-րդ րոպեին փոխարինման Մորատան հիանալի ֆուտբոլ ցուցադրեց իրեն հատկացված 4 րոպեների ընթացքում և հիացրեց բոլորիս թե իր տեխնիկայով , թե նպատակասլացությամբ: Առաջին իսկ հպումով նա կարող էր գոլի հեղինակ դառնալ , բայց մի քիչ արագությունը չհերիքեց: Լարվածությունն էլ իրենն ասում էր այդ պահին , վստահ եմ:Պատմությունները շատ նման են , հուսանք շարունակությունն էլ կլինի նման: Շատ կուզենամ , որ գոնե Մորատային Ռեալի ղեկավարությունը գնահատի: Ամբողջ աշխարհի մադրիդիստները Մորատայի կողքին են այժմ , նրան շատ են համեմատում Ռաուլի հետ և դա Մորատայի գլխավոր հաղթաթուղթն է:
Մնում է ցույց տա իրեն մեզ: Ավելի շուտ Մոուրինյոին...
Սպասում ենք նոր Հաջողությունների քեզանից Ալվարո Մորատա:
No comments:
Post a Comment