Վաղուց կինոթատրոնում ֆիլմ չէի դիտել: Զգացի , որ այդ բացը պետք է լրացնել , ու ավելի շուտ-շուտ այցելել կինոթատրոններ: Ուրախալի էր , որ կինոթատրոն ինձ բերեց Հայրենական արտադրության ֆիլմը դիտելու ցանկությունը:
«Պահանջվում է Միլիոնատեր» ահա այսլպիսի հնչեղ անուն: Ֆիլմը իսկական Ամանորյա նվեր է կինոսիրողներին: Այն շատ թեթև , բարձր տրամադրություն ապահովող թեթևակի ռոմանտիկ կատագերգություն է: Դերասականական կազմը համապատասխանում է ֆիլմին: Բոլորը իրենց դերերի մեջ են: Զավեշտալի դրվագների պակաս չի զգացվում: Մեկ ժամ և քառասուն րոպե լի ծիծաղով և «Happy End»-ի սպաումով : Այ թե որն է պատճառը , որ տոմսերը այս ֆիլմը դիտելու համար պետք է գնել մի քանի օր առաջ: Լավ տոմսեր գնելու հավանականություն ֆիլմի դիտումից մի քանի ժամ առաջ չկա: Այս ֆիլմը երբեկ չի կարող ընդհատվել գովազդով , քանի որ այմ մի մեծ երկար և շատ հաջող գովազդ է: Ուղղակի մի քիչ գովազդի բաժինը շատ էր նման ֆիլմի համար: Չգիտեմ , միգուցե ես եմ նկատում այդ գովազդային մանրուքները և սովորական կինոսիրողին այդ հանգամանքը մեկ կլինի: Այդ պարագայում ավելի լավ:
Հաճելի Դիտում:
Տիպիկ հայկական ձեւ ա կինոների մեջ ավելի շատ ռեկլամ դնելը: Լավ ա հլը "Խաչագողի հիշատակարան"-ի ու "Արտիստը"-ի մեջ չեն դրել արդեն սաղ տեղ հանդիպած ռեկլամները: Ասենք գինի ԱՐՄԵՆԻԱ: Էս մեկը շատ ա զզվցնում...
ReplyDeleteՀա Գինի Արմենիան հիմա ամենատարծվածն ա: Բայց ես պարագայում ավելի շատ Գովազդվումա արտասահամանյան արտադրանք , օրինակ Chivas Regal , Mitsubishi Galant ...չնայած Նենց չի ,որ անհամ ա այդ ամենը արվում Ֆիլմում:
ReplyDelete