Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, September 25, 2016

Մեր և Ձեր Կյանքի 500 էջերը

Բարև Բլոգուշ, ո՞նց ես: Ես քանի օրը շուտ-շուտ եմ քեզ այցի գալիս: Տենաս ինչից ա չէ՞: Ուզում եմ հասկանամ որտեղ ա Google-ն ուզում քցած լինի: Քո ստատիստիկայում, թե՞ անալիտիկսի հետ մի բան նենց չի: Բայց որ այս վերջին ամիսներին քեզ ավելի շատ ուշադություն եմ դարձնում ետ հաստատ ա: Բողոքելու տեղ չունես, երևի նրանից ա որ ես շատ բողոքելու բան ունեմ (ծիխաղում եմ): 

Հա դե տենց ա չէ՞, որ բողոքելու բան եմ ունենում, մի ճար գտնում եմ պոստ անելու, հակառակ դեպքում այնքան եմ ձգձգում, որ մի բան էլ մոռանում եմ թե ինչ էի ուզում գրեի:
Բայց չէ գիտես, ես վերջերս լավ բաների մասին գրելու ժամանակ էլ եմ գտնում, բայց մեկա չեմ հասցնում ամեն ինչ լուսաբանել: Կյանքն ակտիվ է մի այլ կարգի, ժամանակը քիչ:

Ասա բայց, ի՜նչ ամառ էր չէ՞: Գազան, իրադարձություններով լեցուն: Բայց ամառվանից դեռ կհասցնեմ խոսել: 
Ուզում եմ միքիչ քեզանից խոսանք, գրվենք;ժ: Գրողը տանի 500 գրառում: Ու կապ չունի, որ էտ 500-ից 60-ը ՀԴՄ-ներ մասին ինֆորմացիոն բնույթ կրող գրառումներ են, ես հո գիտեմ թե ինչքան մարդիկ են սրտատրոփ սպասել երբ ա "Lifetime Blog"-ում հրապարակվելու ՀԴՄ կտրոնների շահող թվերը:
500-ի մեջ այնքան պատմություններ ու դեպքեր կան, որ դրանցից յուրաքանչյուրի շուրջ կարելիա մի հաստափոր գիրք գրել: Միգուցե, մի օր:
Քանի-քանի կյանքի պատմություն՝ դրվագներ կան այստեղ զետեղված: Որ բացում ես մի գրառում կարդալու՝ մեկով հաստատ չես սահմանափակվում: Ամեն անգամ ուզում եմ սաղ պոստերդ կարդամ:
Չեմ ուզում ծավալվեմ: Ուղղակի մի քանի նկար եմ ուզում թողնեմ Բլոգումս, որ մի օր էլի բացեմ միամիտ այս գրառումն ու հիանամ այս նկարներով:

Որքան գեղեցիկ էր երկիքնը Կոնյակի գործարանի վերևում, տեսնես ամե՞ն օր է այսքան գեղեցիկ, թե բախտս է բերել:
Գարնանային արևոտ Անձրևը Կոկա-Կոլայի գործարանում, որքան թարմության շունչ կար այս անձրևի մեջ:
Գարնանային այս օրը Սաղմոսավանքում մռայլ էր, երբեմն անձրև էր տեղում, սակայն դա էլ ավել էր գեղեցկացնում տեսարանը:


Ձմեռը Կոկա-Կոլայի գործարանում իրոք հեքիաթային է
Գառնու տաճարի յուրահատուկ գեղեցկությունը
Երեկոյան Թբիլիսին նախանձելի գեղեցկություն ունի: Կարելի է այնտեղ անվերջ քայլել:
Okean Elzy-ն վերջապես հասավ Երևան, որքան էմոցիաներ ապրեցինք այդ օրը:

No comments:

Post a Comment