Ողջույն Հայրենասիրությամբ լցված Բլոգոսֆեռա:
Պատմությունը՝ որը հիմա կպատմեմ, ոչ այքան ուղիղ, սակայն որոշակի կապ ունի Բանակի հետ, քանզի այստեղ տեղ գտած իրադաձություններն անուղղակիորեն առնչվում են Զինված ուժերում ծառայությանս հետ:
1in.am-ի հայնի ֆոտոսխալմունքից հետո, այդքան էլ ժամանակ չէր անցել, սակայն.
Մի երկու շաբաթ առաջ մի նամակ ստացա ֆեյսբուքյան ընկերներիցս մեկից, որում նա ինձ ուրախությամբ հորդորում էր անպայման գնել «Եթեր» շաբաթաթերթի հերթական՝ 29-րդ համարը, որտեղ կա իմ բանակային համզգեստով լուսանկարը:
Դե պատկերացրեք վիճակս... դե ինչ արած գնեցի «Եթեր» շաբաթաթերթը: Առաջին էջում նկարս տեսնելով զայրացա, բայց մտածում էի, գոնե բովանդակությունը նախորդինի նման ողբերգական չլինի էլի: Ու պատկերացրեք, որ այս անգամ քիչ թե շատ լավ պրծա, եթե կարելի է այդպես ասել: Բանակի մասին պատմող նյությում խոսք էր գնում մի քանի նորակոչիկների մասին, որոնք իհարկե իմ հետ ոչ մի կապ չունեին, Բանակում ծառայության առաջին տպավորությունների մասին:
Պարզ է, հարցը այդպես չէի թողնելու: Էլեկտրոնային մամուլը քիչ էր, տպագիրն էլ վրա հասավ:
Թեպետ զանգս «Եթեր» շաբաթաթերթի խմբագրություն ձգձգվում էի ինչ-ինչ պատճառնելով, բայց այն ու ամենայնիվ զանգեցի, զրուցեցինք, ճիշտ է մոտ մի տաս րոպե բացատրում էի, թե ինչպես գուգլում նկարը բացելուց տեսնել, թե որտեղ կարելի է նայել նկարի սկզբնաղբյուրը, բայց շատ հանգիստ առաջարկեցին արդեն հաջորդ՝ «Եթեր» շաբաթաթերթի 31-րդ համարում նույն էջին տպագրել նկարի սկզբնախբյուրի մասին տեղեկատվություն: Ինչը այդքան էլ վատ արդյունք չեմ համարում:
No comments:
Post a Comment