Որ ճիշտն ասեմ, Ջոբսի մեծ երկրպագու երբեք չեմ եղել, սակայն չեմ կարող չգնահատել նրա ներդրումը մեր ներկայիս գոյության ու արժեքների իրականացման, ինչու չէ, մեր ապագայի տեխնիկական նորարարության ոլորտում:
Էշթոն Քաթչերի մարմնավորած Սթիվ Ջոբսը իմ սրտով չէր: Միգուցե նա հենց այդպիսին էր, կամ գուցե այդքան էլ այդպիսին չէր: Իմ համար Ջոբսը ֆիլմում հիասթափություն էր ինչ-որ տեղ: Ջոբս ասելով մարդկային իդեալ էի պատկերացնում ժամանակին: Իսկ հիմա հասկանում եմ, որ նրա կյանքն էլ հեշտ չի եղել: Ինչքան դժվար ապրումներ ու որոշումների առաջ է կանգնած եղել Ջոբսը:
Երկու ժամ կարելի է տարամադրել այս ֆիլմին միանշանակ: Չեմ փոշմանել որ դիտել եմ, Ձեզ էլ խորհուրդ կտայի դիտել, սովորելու բաներ կան ֆիլմից:
Լավ որակով «Джобс: Империя соблазна»
ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
No comments:
Post a Comment