Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, April 28, 2011

Ֆուտբոլ Հանուն Բարեգործության

Երբեմն թվում է , որ Մենք այս կյանքում շատ քիչ բաներ ենք ունակ փոխելու: Շատ դեպքերում մենք Մեզ անզոր ու անօգնական ենք զգում կյանքի դժվարությունների առջև: Սակայն լինուն եմ դեպքեր երբ մենք այն ու ամենայնիվ կարող ենք պայքարել կյանքի անարդարության և դժվարությունների դեմ:
Ֆուտբոլ Հանուն Բարեգործության , հանուն մարդկային անտարբերության ոչնչացման: Հանուն Մի Կնոջ առողջության , որն իր կյանքի վերջին 15 տարիներն անցկացրել է աշխատելով այն բոլոր հնարավոր աշխատատեղերում որոնք կարող են լինել գյուղում (Իմ կարծիքով դուք էլ եք հասկանում , թե գյուղական աշխատանքն ինչ ծանր է , այն էլ այնպիսին որը կնոջ համար չի նախատեսված) հանուն իր ընտանիքի և երեխաների: Այժմ նրա առողջությունը վտանգված է...
Ֆեյսբուքյան «Ես Նեռվային եմ» խմբի և «RealMadrid.am» կայքի նախաձեռնությամբ Մայիսի 1-ին Խուլերի Միավորման սպորտային դահլիճում կկայանա Ֆուտբոլային հանդիպում , որտեղ «Ես Նեռվային եմ»-ի թիմը իր ուժերը կչափի Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի «RealMadrid.am»-ի Թիմի հետ: Հանդիպումը Խոստանում է Լինել Հետաքրքիր և Գոլառատ: Նեռվայինների նորաստեղծ թիմը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Իսկ Մադրիդիստների արդեն իսկ բավական փորձառու թիմին Մի Ամբողջ Ֆան Ակումբի աջակցություն է սպասվում: Աջակցելով իրենց սիրելի թիմերին ներկաները կկարողանան նաև օգնել տիկին Ալինային հանգանակությունների միջոցով: Այնքանով որքանով կկարողանան և կցանկանան:


Եվ Այսպես Հանդիպում ենք Մայիս 1-ին 17:00 , խուլերի միավորման սպորտային դահլիճ: Եզնիկ Կողբացու 69:
Կարող եք նաև տեսնել «event»-ը facebook-ում:

1 comment:

  1. Քիչ առաջ "Երկիր Մեդիայի" լրագրողը զանգեց, ասաց, որ ֆուտբոլի մասին նյութը եթեր կհեռարձակվի` սկսած գիշերային լուրերից և վաղն ամբողջ օրը. նոր է ավարտել մոնտաժելը:

    ReplyDelete