Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, April 18, 2011

Երևանյան Մեծ Կիրակի

Կիրակին առավել քան Մեծ ստացվեց: Ապրիլի 17-ը անձրևոտ էր , սակայն դա չխանգարեց իրականանալուն այն բոլոր Մեծ և ոչ այնքնան միջոցառումներին որոնք տեղ էին գտել մեր օրացանկի մեջ:
Նախ և առաջ կցանկանայի Շնորհավորել մեր Կիկիին , ում Բլոգը դարձավ 1 տարեկան: Տոնը ստացեվ , ընկերներով հիանալի ժամանակ անցկացրեցինք , ուտելով համեղ Տորթը:

Անձրևային էր եղանակը , սակայն Dreamflash-ը տեսնելու փուչիկներ բաց թողնելու ցանկությունը ահավոր մեծ էր: Այն ինչ տեսանք Հյուսիսայինում ուղղակի ցնցող էր: Մի ամբողջ պոսոտա փուչիկներ ուրախ և ներկված դեմքեր , ֆեյսբուքյան ընկերների մի մեծ բազմություն: Կորել էր կարելի այդքանի մեջ:

Շատ եմ ցավում , որ ուշացումով հասա Մաշտոցի այգի , որտեղ բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել , որոնք չեն կարող հանդուրժել այն ինչ այժմ կատարվում է մեր քաղաքի այգիների և կանաչապատ տարածքների հետ: Մաշտոցի այգին ներկայումս գտնվում է ոչնչացման եզրին գտնվող այգիների թվում: Մի քիչ էլ և կարծես այն վերջնականապես կոչնչանա իսկ այնուհետև այնտեղ միգուցե մի էլիտար շենք կկառուցեն: Սակայն դա այն սցենարը չէ , որով պետք է ընթանա այս պատմությունը: Այգին չպետքէ վերանա , այլ հակառակը պետք է լուծել այգու ներկայիս ամենակարևոր երկու խնդիրները , տեղադրել այնտեղ նստարաններ և աղբամաններ , որոնց նույնիսկ հետքը չի մնացել: Մի Շարք միջոցառումներից հետո , պախկվելով հենց նույն այգու ծառերից մեկի ճյուղերի տակ մենք բոլորովս կիթառի հնչյունների  ուղեկցությամբ երգում էինք սիրված երգեր: Կայֆ էր: Տաք թեյն էլ տրամադրություն էր ստեղծում: Շնորհակալություն Բոլորին:


Այնուհետև` Արմենիքս առաջին հայկական միկրոբլոգային համակարգի ստեղծման մեկամյակն էինք նշում: Ամենաակտիվ և ամենաընկերսերները հավաքվել էին friends-ում և տոնում էինք Armenix-ի ծնունդը , որը մեզանից շատերի ծանոթության պատճառը հանդիսացավ:


Արդեն հոգնած էի երբ ժամանակն էր վերադռնալ տուն , քայլում էի հյուսիսայինով , մտածելով որ հեսա հեռախոսիս  մարտկոցի վերջին խազն էլ կանհետանա և առանց ականաջակալների կմնամ , սակայն ոչ այս անգամ...
Եվ ի վերջո ուզում եմ Շնորհավորել բոլորիդ Ծաղկազարդի կապակցությամբ !!

2 comments:

  1. հարուստ ու հագեցած օր ա էղել կիրակին :)

    ReplyDelete
  2. Հա ու Վստահ եմ Երկար ա հիշվելու :)

    ReplyDelete