Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, January 26, 2011

"Domodedovo" երբ twitter-ը առաջինն է...

Վերջին 2 օրերի գլխավոր նորթությունը շարունակում է մնալ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած տեռորսիտական ակտի մասին լուրը: Նախ կցանկանայի ցավակցություններս հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին , նրանց համբերություն ցանկանալով:
Դոմոդեդովոյի պայթյունը իմ համար մի քանի հարցերի հստակ պատասխան տվեց: Բայց այ թե հարց է ինչու այդպես ստացվեց և ինչ ստացվեց: Ամենինչի մասին իր հերթին...
Ինչպես ստացվեց , որ Twitter-ը դարձավ #Domodedovo օդանավակայանի մասին լուրերի քննարկման և տարածման գլխավոր օղակը և կրիչը: Ասեմ , որ պայթյունի մասին իմացել եմ երևի առաջիններից մեկը , քանի թր հետևում եմ մի քանի ակտիվ ռուս լրագրողների և բլոգգերների , որոնք կարելի է ասել միանգամից սկսեցին ինֆորմացիան տարածել: Շուտով ամբողջ Twitter-ը խոսում էր այդ դեպքի մասին , #Domodedovo H-թեգով գալիս էր ամենաթարմ տեղեկատվությունը` նկարներ, վիդեոներ դեպքի վայրից, տուժածների մասին լուրեր: Իսկ հեռուստատեսությունը դեռ լռում էր...Բոլորը զայրացծ էին մեկ Հեռուստաընկերությունների մեկ Մոսկովյան տաքսիստների վրա , որոնք օգտվելով առիթից , ստորաբար բարձրացրել էին դեպքի վայրից քաղաք տեղափոխելու գները մինչև 10-20 հազար Ռուբլի: Շատերն առաջարկում էին սեփական մեքենաներով հասնել օգնության տուժածներին , ոմանք էլ խորհուրդ էին տալիս օգտվել Էքսպրեսս գնացքից !! Իսկ հեռուստատեսությունը նոր-նոր սկսում էր խոսել այդ մասին: Այն էլ շատ աղոտ , ոչ հստակ տեղեկատվությամբ: Ինչը էլ ավելի էր զայրացնում հանրությանը: Նույն արտասահմանյան լրատվամիջոցները այդ` սկզբնական ժամանակ ավելի ակտիվ էին և տպավորությունն այն էր , որ վելի անհանգստացած են: Մի թե՞ այդքան դժվար էր հետևել twitter-ին: Ասում եմ նույնիսկ Մեդվեդևն է Twitter-ից իմացել ահաբեկչության մասին: Ամեն դեպքում , փաստը մնում է փաստ , որ Twitter-ը այսօր առաջատար և ամենաարագ լրատվամաիջոցներից մեկն է Աշխարհում:
Իսկ Թե , ով է կանգնած այդ ամենի ետևում դեռ հայտնի չէ...Չգիտես ինչու նույն Twitter-ում միանգամից սկսեցին խոսել , որ այդ ամենը պատահականություն չէ և կառավարության մատը խառն է այդ գործում: Ինձ համար ինչ-որ տեղ զարմանալի են նման արտահայտությունները: Ռուսաստանի կառավարությունը ոնցոր թե նման քայլերի կարիք չունի , որպեսզի հետո համոզի ժողովրդին , որ բա գիտեք մենք դեռ անելիք ունենք Ձեզ հաար , եկեք մեզ էլի ընտրեք...  Հուսամ , որ մեղավորները իրենց արժանի պատիժը կստանան !!

5 comments:

  1. ցավակցում եմ մեր ազգակիցների ընտանիքներին :(((

    ReplyDelete
  2. Միակ բան ը որ մեզ Հայերիս համար կարա մխիթարանք լինի , որ այդ պայթյունը մեկ ժամ ուշ չի եղել , երբ պետք է ժամաներ ինքնաթիռ Երևանից

    ReplyDelete
  3. Rob jan, es iharke nuynpes mianum em bolor cavakcutyunnerin, bayc es bolorovin hamamit chem, vor petq e herustatesutyun2 arag ardzaganqer u shat shuxur aner. avelin, indz bolorovin dur chi galis, vor twittern a tenc shuxur arel...pastoren dranq twittern el kogtagorcne hima...gitesi inchi? ahabekichneri npatak@ axr voch te edqan mard spaneln a, ayl panika taraceln u irencic vaxenal stipeln a...haskaceq, qanid er menq amen ahabekchutyunic heto shuxur enq anum, edqan lurerov taracum, menak ognum enq ahabekichnerin...nranc henc da el petq a...uzum en vor mardik an@ndha xosen, vor vaxenan irencic...
    es orinak hetevum em esor rusakan lurerin, u shat uraxanum em vor shat qich en xosum dra masin, ed lava! inchqan mardkanc mej qich panika qcen, enqan aveli lav...dranov ognum en mardkanc, havata!

    ReplyDelete
  4. Բայց էտ նույն մարդիկ իրավունք ունեն իմանալու ,թե իրանց երկրում ինչ ա կատարվում իրենց ու իրենց մտերիմների հետ...
    Նայած , որ դեպքում , դեպք կա օգնում ենք , դեպք կա խանգարում...կա տենց բան !!

    ReplyDelete
  5. ha hamadzayn em Rob jan, bayc havata, terroristner@ henc da el uzum en, vor mardik imanan, shat mardik imanan...dranov iranq irenc gorcn anum en! iranc npatak@ mard spanel@ chi, iranc npatak@ irencic vaxenal stipeln a...u menq dranov iranc ognum enq...

    ReplyDelete