Ինչպես և խոստացել էի անցյալ տարվա վերջում , այս տարին պակաս ակտիվ չի լինելու , ամենահետարքիր ու բազմազան թեմաներով գրառումներ: Այն ամենը ինչ հետաքրքիր կլինի ինձ և Ձեզ: Այն ամենը ինչ տեղ կգտնի մեր կյանքում:
Երկու օր առաջ վերջապես բոլոր հիմնական աշխատանքներն ավարտվեցին և գաղափարը , որը մոտս ծնվել էր անցյալ մայիսին իրագործվեց: Իրագործվեց մի քիչ այլ ձևով , բայց իրագործվեց: Վերջապես Բացվեց in-spectr.com-ը: Երբ մի նոր բան ես ձեռնարկում և պիտի անվանակոչես այն , շատ ծանր է ընտրել անունը:
«In-Spectr»-ի պարագայում նույնպես հեշտ չէր: Մայիսին գաղափարը կոչվեց «Rainbow»: Սակայն չիրագործվեց: Չգիտեմ ինչու , չէ ավելի շուտ գիտեմ , բայց այդ մասին չեմ ցանկանա խոսել այժմ: Մի քանի ամիս առաջ որոշեցի , որ չէ , եթե մի բան մտածում ես անպայման պիտի իրականացնես: Չէ որ գաղափարը հիանալի էր հենց սկզբից (Իմ Սուբյեկտիվ կարծիքով): Սկսեցի աշխատել մտքի վրա: Կանգ առա իմ կործիքով լավագույն տարբերակի վրա , մարդկանց որոնք սիրով կանեն այն ինչ մտածված է: Առաջարկեցի Անահիտին , Արսենին և Չինային (ով Մայիսից դեռ ստեղծագործական կազմի մեջ էր): Նրանք մեծահոգաբար չմերժեցին: Անունը միանգամից չստացվեց , երկար էինք մտածում: Չգիտեմ ինչու հիշելով «Rainbow»-ն , անպայման ուզում էի կապ ունենա Գույների , Լույսի ու ինչ-որ նման բանի հետ: Սպեկտր բառը հանկարծակի եկավ մտքիս (Ֆիզիկաի դասերը հիշեցի երևի դրանից) և միանգամից մնաց , այնուհետև ձևափոխվեց և դառավ «In-Spectr» !
Հոկտեմբերից մինչև Հունվար արդեն մեր միասնական Թիմի ջանքերով կարգի բերվեց կայքը: Հիմա արդեն ստացավ իր հիմնական տեսքը և հաձնվեց հանրության դատին: Գրելու ենք բազմապիսի թեմաներով , հիմնականում ժամանցային բնույթի և երիտասարդական նորությունների: Այն ամենի ինչը կհետաքրքրի Հայ Երիտասարդին:
Հ.Գ.
Սպեկտրի ստեղծմամբ ես ոչ մի կերպ հետ չեմ կանգնում իմ Անձնական բլոգից , այլ հակառակը , այժմ կփորձեմ ավելի նեղ թեմատիկ նորությունները տանել Սպեկտր , իսկ Այստեղ կզետեղեմ անձնական մտքերը այս կամ այն բանի մասին: Ի՞նչ կասեք:
ես արդեն ասել եմ ու էլի լավ կասեմ Ռոբ ջան.. բարի եթեր "ին-սպեկտր"-ին :)
ReplyDeleteԿրկին անգամ Մերսի Վարդան Ջան , ես էլ կրկին անգամ ասում եմ , որ Մենք անելու ենք ամենինչ որ հետաքրքիր լինի Ձեզ !!!
ReplyDeleteShnorhavorum em Rob jan... Dzer brnac gorci el hajoxutyun u noranor nvachumner ;)
ReplyDeleteՄերսի Աշոտ ջան :)
ReplyDelete