PES 2011
Արդեն մի քանի օրից հասանելի կլինի ՊԵՍ 2011-ի ամբողջական խաղային փափեթը: Իսկ մինչ այդ , այսօր փորձարկեցի դեմո տարբերակը: Որում կան չորս թիմեր , որոնցով հնարավոր է խաղալ:Ասեմ , որ նորամուծություններ բավականին շատ են: Սկզբի համար մի քիչ անսովոր է: Մինչև կարգավորեցի ստեղմնաշարը , հոգիս դուրս եկավ: Դե գիտեք , քանի որ ես փոքրուց ՖԻՖԱ-ի երկրպագու եմ եղել ոչ թե ՊԵՍ-ի այդ իսկ պատճառով իմ համար հարազատ A-օդային փոխանցում/սահանկում , S-Փոխանցում , D-Հարված/խլում սխեման մինչև գտա , մի խոսքով..: Նորամուծությունների մեծ քանակը նկատվում է հենց առաջին հայացքից , բայց ասեմ , որ դրանք բավական հաճելի են: Այսպես օրինակ ՊԵՍ-ում արդեն իսկ հնարավոր է խաղալ Լիբերտադորեսի Գավաթը , որն ավելացել է Եվրոպայի Լիգաին և Չեմպիոնների Լիգաին:
Խաղային առումով կարծում եմ շատ հարմար է այն , որ հնարաորություն ես ստանում ամեն խաղից առաջ շատ արագ կարգավորել ֆուտբոլիստների դիրքերը և փոփոխություններ կատարել:
Իսկ արդեն խաղի առումով ես մի քիչ դժգոհ եմ փոխանցումների որակից: հնարավոր է դա սկզբանկան շրջանում այդպես թվա , բայց մի տեսակ լավ չեն գնում փոխանցումները: Իսկ Գոլ խփելու մասին առաջին մի քանի խաղում կարող եք առհասարակ մոռանալ: Իմ մոտ չեր ստացվում չգիտես ինչու:
Ներկայացնում եմ.
ժամանակին եսել էի ֆիֆայի սիրահար, բայց երբ անցա պես-ին հասկացա թե ինչ թյուրիմացություն էր ֆիֆան, իսկ պեսից իրոք մեծ հաճույք ես ստանում, որովհետև իսկական ֆուտբոլին մաքսիմալ մոտեցված է: Խաղացել եմ պես 2008-2010, հիմայել պատրաստվում եմ խաղալ 2011
ReplyDeleteԻնչ վերաբերվում ա պասերին, ապա ասեմ, որ նորամուծություն կա 2011-ում էտ առումով, հիմա հաշվի պետք է առնես պասի արագությունը, ուղղությունը և այլն: Մի խոսքով ՊԵՍ ՊԵՍ ՊԵՍ
Հա Համաձայն եմ , բայց վատը են ա որ եզրից փոխանցուների ժամանակ ետ նույն արագությունն ու ուղղությունը չես կարողանում կառավարել:
ReplyDeleteՀամել Մաստեր լիգայից կայֆ բան չկա Ճ