Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, September 10, 2010

Խառը-մառը նույնիսկ Նորություններ

4-րդ Կուրսի 2-րդ ուսանողական շաբաթի վերջին օրն էր: Ինչպես միշտ նա չուներ առաջի ժամ , և ինչպես լինում էր նման պարագաներուն: Նա քնած էր մնում , ավելի շուտ արթնանում էր անջատում զարթուցիցչը , երբեմն պատասխանում Մայրիկի զանգերին , անջատում հեռախոսն ու նորից քնում: Այդ օր բացառություն չէր: Սակայն ամեն ինչ ընթանում էր պլանավորվածին պես: Երբ նա հասկացավ , որ չի Հասցնի երկրորդ դասի սկզբին , որոշեց անել Հոր առաջադրանքը նոր գնալ դասի: Մտածում էր 2րդ 45 րոպեին միանալ բոլորին: Նստելով դատարկ վերելակ Բարձրացավ 9րդ հարկ , հանդիպեց Դիպլոմայինի ղեկավարին և հուսահատված , որ թե ինչ պիտի անի քսան րոպե որ սկսվի հաջորդ դասը , հուսահատ հայացքը գցեց դեպի աջ և Օ Հրաշք: Դասախոսը նոր-նոր իջնում է լսարան: Որպեսզի չհամընկի դասախոսի և իր ճանապարհները Նա նետվում է դեպի մյուս աստիճանները և գերարագությամբ իջնում 3 հարկ ու ավելի շուտ հայտնվում լսարանում:
Իսկ Լսարանում արդեն իմանում որ , վաղը`  Սեպտեմբերի 11ին դաս ենք անելու ամսի 13ի փոխարեն , այն էլ համարիչով:
Դա է ՀՊՃՀ Ռեկտորատի որոշումը: Ինչպես նաև հաջորդ շաբաթ ամսի 18ին նույնպես կլինենք ԲՈւՀ-ում ամսի 20ի փոխարեն:  Համ էլ ասեցին , որ Ակադեմիական պարտք ու նկատողություններին էլ ա զեղջ հասնելու 10%-ից չափով երևի: Չնայած ես ոչ պարտք ունեմ , ոչ էլ նկատողություն , բայց մարդ էս կարողա ընթերցողներիս մեջ ունեցողներ կան , թող իմանան որ մինչև ամսի 14-ը կարող են դիմումներ ներկայացնել Դեկանատ:
Իսկ Ամսի 21ին Ջաաաաան Հայաստանի Անկախության 19 ամյակնա:
Բայց ստոպ , ամսի 19-20-ին Մենք գնում ենք Հունական Համայնքով Ախթալա համերգի: Տենաս ոնց կանցնի , անցյալ անգամ կայֆ էր շատ: Լավ բա դասս վերջացնեմ ինչ եմ անելու: Վերջին օրերս ինչ-որ շատ անկապ ու անիմաստ են անցնում , անբանությանն եմ մատնված , մեկ-մեկ Ֆիլմ եմ նայում: Kinotruba-ի հայտնաբերումից իվեր Տորրենտս հանգիստ չունի (Ով չգիտի ասեմ որ կարող եք այնտեղից Ֆիլմեր բեռնել 2 մեգաբիտ արագությամբ անկախ ձեր արագությունից , համել Ձեր կապին էլ բան չի վնասում , սենց ասած kinotruba.com): Հենց հիմա էլ կինո եմ քաշում:
Դասերը Նորմալ չենք սկսել , բայց արդեն բոլորս հոգնել ենք ես դասերից:
Մտածում եմ եթե լավ աշխատանք գտնեմ , նույնիսկ ամբողջ դրույքով , ապա հաստատ բաց չեմ թողնի: Դասացուցակս այնքան հարմար ա , որ խնդիրներ չեն առաջանա:
Տեսնենք ինչ կլինի...
ՀՊՃՀ-ԵՊԲՀ Բազե 2010
Վաղն էլ պիտի Բազեականներով Հանդիպենք, բոլորին շատ եմ կարոտել: 
Համ էլ Երեկ իմացա , որ Sunrise Avenue-ն շուտով պատրաստվումա 3րդ Ձայնասկավառակի թողարկմանը , բայց դա կլինի երևի թե Հունվարին , իսկ իմացա ես դա Սամու Հաբերի գրառումից Ֆեյսբուքում:

3 comments:

  1. kinotruba.com-ic et aragutyamb menak hiline-n a qashum...urish internet tenc arag chi

    ReplyDelete
  2. Բայց դե Հայ Լայն ունեցողների թիվն էլ քիչ չի...

    ReplyDelete
  3. stuce karaq qasheq http://downloadfilm.at.ua

    ReplyDelete