Բարև Ընթերցող...
ահա և Գարնան վերջին օրը եկավ ու անցավ...
Կարծես երեկ լիներ Մարտի 1-ը ... Շատ բաներ եղան այս գարնան ընացքում , փոփոխություններ լավ ու վատ: Լրիվ նորություններ... Ամեն դեպքում կանգ չեմ առնում գարնանային զարգացումների վրա ու ոզում եմ պատմել վերջին օրերի իրադարձություններից , ու մոակա օրերի պլաններից:
Ինչպես Միշտ Էտ անտեր ասելիքը շատ ա, իսկ ժամանկը քիչ:
Նախ Երևի թե սկսեմ շնորհակալական խոսքից , որը ուղղում եմ բոլոր այն մարդկանց ովքեր շնորհավորեցին ինձ ծննդյանս Տոնի կապակցությամբ: Եղան նաև Շատ օրիգինալ ժնորհավորանքեր , որոնց համար ես առավել շնորհակալ եմ: Իսկ Ովքեր չշնորհավորեցին , ստիպված պիտի ևս մեկ տարի սպասեն , որ ինձանից շնորհակալական խոսք լսեն իրենց ուղղված: Իսկ չշնորհավորելը շատ ավելի դժվար էր քան շնորհավորելը: Կարծում եմ:
Եզրափակելով Ծննդյանս նվիրված այս փոքրիկ հատվածը կասեմ միայն.
Ով հիշումա Փղի պատմությունը թող գրի...
Մի 2 խոսք դասերի մասին.
Սկսվումա արդեն քննական շրջանը , չվերջացնելով դեռ 3-րդ Կուրսը արդեն ստիպված եմ պատրաստվել 4--րդին չնայած իմ համար ինչ-որ տեղ հաճելի է նույնիսկ: Արդեն Հայտնի է Դիպլոմայինիս Թեման` «Առևտրային Բանկի հասանելության և մարքետինգային վերլուծության ավտոմատացված համակարգ մշակում»: Լավ Թեմայա , դուրս գալիս , արդեն փորձում եմ ինչ-որ տեղեկություններ հայթհայթել, միակ պրոբլեմս լինելույա ծրագրավորումը , որի հետ այս մակարդակում ցավոք այդքան էլ սեր չունեմ: Բայց կարծում եմ մեջս ուժ կգտնեմ կպարապեմ ամառվա ընթացքում:
Դե Քանի որ Խոսք գնաց Բանկերից: Մի փոքր էլ խոսեմ պրակտիկայից:
Դե արդեն շատ դանդաղ բայց վստահ քայլերով ուսումնասիրում ենք բանկային ծառայությունների մանրամասնությունները ու դրանց մատուցումը հանրությանը: Այս պարագայում նույնպես աշխատասիրությունը մեծ դեր է խաղում , քանի որ եթե չաշխատես ինքդ քո վրա , միայն թրեյնինգների ու դասերի միջոցով երկար առաջ չես գնա: Ինձ Դուր ա գալիս, կարծում եմ ժամանակի հետ կկիսվեմ տպավորություններով և դուք էլ կտեսնեք թե ոնց ա մոտս ստացվում: Իսկ մինչ այդ եթե Բանկերի կամ Բանկային ծառայությունների հետ կապված հարցեր ունեք հարգելի ընթերցողներ , սիրով սպասում եմ այդ հարցերին , ուրախ կլինեմ Ձեզ օգնած լինել:
Բլոգոսֆեռա.
Այսօր չսկսեցի պոստս Բարև Բլոգոսֆեռայով , այ հիմա խոսքս կվերաբերի բուն բլոգոսֆեռային:
Դե ինչ հաշված օրեր են մնացել BarCamp EVN 10-ի մեկնարկին: անչաձ սպասված միջոցառում: արդեն որոշել եմ թե ինչ կարգավիճակով հանդես կգամ այս տարի: Սպասեք հետաքրքիր անակնկալների: Հուսամ ամեն ինչ կգնա շրագրվածին պես: Ավել Մանրամասն այս թեմային կանդրադառնամ հունիսի 4-ի երբ արդեն գրանցված լինեմ:
Իսկ մինչ այդ կցանկանայի ծանոթանալ այն մարդկանց հետ ովքեր պատրաստվում են մասնակցել , ու որոնց միայն վիրտուալ եմ ճանաչում , կամ նույնիսկ չեմ ճանաչում:
Եվ վերջում մի քիչ ինքնագովազով զբաղվեմ:
Ավելի շուտ ներկայացնեմ Մեդիա Բլոգս` այսինքն Բլոգ որտեղ կգտնեք Նկարներ , Երգեր , Հոլովակներ: Շատ լավն ա ստացվել , մանավանդ ,որ այցելությունների թիվը մեշտ բարձր ա լինում... Կարող եք նայել ահա այստեղ ` live each moment like your last :
Մտածում եմ մի քիչ էլ այս բլոգիս տեսքով զբաղվեմ , որոշ բաներ ավելացնեմ , որոշ բաներ պակասեցնեմ: Իդեպ Բլոգումս Դրված Հարցումն ավարտվեց հենց ծննդյանս օրը: Արդյունքում` այն հարցին Թե Դուր է գալիս այցելուներին իմ բլոգը Ստացվեց 51 պատասխան , որից 46-ը դրական: 5-ն էլ դե նենց էլի` բացասական...
Mortir arden :D
ReplyDeleteԹե Մորթեցի Օղորմի...
ReplyDeleteԹե դեռ շնչում ես , Պատրաստվի հաջորդ Գրառումս կարդալուն...