Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, June 29, 2010

Հանդիպում ՀՊՃՀ Պատվավոր Դոկտոր Քրեյգ Բարեթի և նրա Տիկնոջ հետ

Այսօր Պոլիտեխնիկում շատ հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ Ինտել Կորպորացիայի նախկին ղեկավար Քրեյգ Բաեթի հետ և նրա տիկնոջ ապագա տիեզերագնաց Տիկին Բարեթի հետ:
Քրեյգ Բարեթին Շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր Դոկտորի կոչում , նշեմ , որ այդ պատվին արժամանցել eին մինչ այդ 7 հոգի , որոնցին 4-ը Հայ իսկ 3-ը ազգությամբ ամերիկացի:
Եվ ահա մենք ներկա գտնվեցինք այդ արարողությանը: Անկեղծ ասեմ շատ հետաքրիր էր լսել
Քրեյգ Բարեթի անցած ուղղու մասին: Որը լի է եղել նվաճումներով: Անկասկած նա հանճարեղ մարդ է , գիտնական , գործարար , ով կարողացել է այդքան բարձունքների հասնել , չէ որ Ինտելը ղեկավարելը այդքան էլ հեշտ բան չէ: Հասնել այդ պաշտոնին նույնպես հեշտ չէ:
Ինձ Բարեթները շատ դուր եկան , ահավոր անիմջական , բարեհամբույր մարդիկ են: ՀՊՃՀ-ում հանդիպումից հետո նրանք մոտեցան մեզ` ուսանողներիs , հետարքրվեցին թե ինչ բաժիններում ենք սովորում , ինչպիսի առաջադիմություն ենք ցուցաբերում: Մեզ համար մեծ պատիվ էր սեղմել նրանց ձեռքերը , մի քանի բառ փոխանակել: Առհասարակ լսելով Քրեյգ Բարեթի ելույթը ակամաից մեջդ ցանկություն է առաջանում դեպի գիտությունը: Նա Այնքան եռանդով է խոսում այդ ամենի մասին , որ ուղղակի Դու էլ ես ուզում լինել այդ ամենի մեջ:
Նա շատ կարևորեց Ինժեներների և Գիտնականների դերը երկրի զարգացման մեջ:


Շատ հաճելի էր նաև շփվել
Ռիչ Գոլդմանի հետ: Ով նունյնպես ուշադրություն ցուցաբերեց Մեր հանդեպ: Անկասկած ցանկացած ուսանող իրեն շատ հպարտ է զգում երբ շբվում է նման մարդկանց հետ և դա կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երիտասարդ գիտնականների համար: Նրանք շատ դրական լիցքեր են հաղորդում: Կարծում եմ նման հանդիպումները եթե ժամանակի հետ շատանան դա միայն կնպասի մեր երկրի զարգացմանը:

Իսկ արդեն Արմեիա Մարիոթ հյուրանողում տեղի ունեցաց դասախոսությունը պրակտիկայում ցույց տվեց այն ինչին
Բարեթը հասել է իր աշխատանքի երկար տարիների արդյունքում: Դա մի Յուրօրինակ Էվոլուցիայի արացոլում էր: Տեխնոլոգիական առաջընթացի մասին , այն բանի մասին թե ինչն է այսօր ամբողջ աշխարհում արդիական և թե ինչ է սպասվում մեզ վաղը:

Դասախոսությունը շատ հերաքրքիր էր: Մի հետաքրքիր փաստ նկատեցի , որ ներկա ուսանողների մեծ մասը լսում էր Դոկտոր Բաեթին առանց ականջակալների , որոնց միջոցով կարելի էր լսել զուգահեռ Հայերեն թարգմանությունը: Երևի թե դասախոսության ամենահետաքրիր հատվածներից մեկը Ինտերակտիվ Հեռուստատեսության մասին էր: Թե ինչպիսի հնարավորություններ կունենանք ապագայում , երբ Հեռուստատեսությունն ու Ինտերնետը կլինեն միմյանցից անբաժան:


Այնուհետը եղան
հարցեր Դոկտոր Բարեթին , հիմնականում հարց տվողները ուսանողներ եին:
հարցերը բազմազան եին , սկսած Ներկայումս ուսուցանվող մասնագիտությունների արդիականությունից սկսած մինչև այն թե ըստ
Դոկտոր Բարեթի ով կդառնա Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող:
Առաջինի դեպքում նա ասաց , որ պետք չէ կանգ առնել և սահմանափակվել այժմ ձեռք բերած գիտելիքներով: Իսկ Ֆուտբոլի մասին կարծիք հայտնեց , որ Եզրափակչում նա տեսնում է
Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներին:

Նա Հավաստիացրեց , որ կայցելի մոտ ապագայում Հայաստան արդեն զբոսաշրջիկի կարգավիճակում , որպեզի ավելի մոտիկից ծանթանա հայկական պատմական կոթողներին: Իսկ
Երևանի Ճարտարապետությունը ուղղակի Հիացրել է նրան:


ՀՊՃՀ-ում նա ասաց , որ գործի բերումով նա շփվում է թե քաղաքական գործիչների , թե գործարարներիի թե գիտնականների հետ: Բայց հաճույք է ստանում ամենաշաը գիտնկանների հետ շփումից , քանի որ հիմականում լինում է այնպես որ քաղաքական գործիչները Ստեղծում են Պրոբլեմներ իսկ գիտնականները լուծում են այդ Պրոբլեմները:

No comments:

Post a Comment