Փորձեմ մոտավոր ներկայացնել թե ինչի մասին խոսվեց , թե ինչի մասին կարելի է խոսել հետագայում...
Օրը նվիրված էր ներկաների ծանոթացմանը Բլոգային մի քանի տիրույթների , մասնավորապես Blogspot և Wordpress: Ցույց տրվեց թե ինչպես բացել այդ համակարգերում Բլոգ:
Խոսք գնաց նաև Սոցիալական ցանցերից, նրանց ներկայիս դերի մասին:
Հատկանշական է որ ներկաներից , քչերն ունեին Բլոգներ: Չնայած մյուս կողմից շատ ողջունելի է , որ այժմ երիտասարդների մի հատված կա , որը ցանկություն ունի մտնելու Բլոգգոսֆերա:
Կարծում եմ հիմնականում Բլոգները պետք է հետաքրքրեն ապագա լրագրողներին: Չնայաց Անձամբ Ես գտնում եմ , որ կապ չունի , թե ինչ մասնագիտության տեր անձ ես: Բլոգ վարելու և հաջողության հասնելու համար անհրաժեսշտ է ընդամենը 2 բան` Ասելիքի առկայություն և Ինտուզիազմ: Որ գրես ու չհոգնես այս ամենից , որովհետև լինումա նենց մեկ-մեկ որ , վերջ էլ չես կարում...
Լավ վերադառնամ Հանդիպմանը:
Իմ համար հետարքիր էր սեմինարն այնքանով , որ կարողացա ինքս արտահայտվեմ, ինչ-որ կարծիքներ կիսեմ , տեսակետներ հայտնեմ ու օգտակար լինեմ ներկաներին:
Հիշում եմ երբ Անցյալ տարի հունվարին ես շատ հանկարծակի բացեցի Բլոգ , ոչ ոք չկար որ կօգներ ինձ Բլոգի հարցում , Ես ինքս էի փորձում , ինչ-որ բաներ փորթրում , գտնում կամ տենց էլ չեի իմանում: Բոլրը հիմնականում ԼՋ-ում եին իրենց օրագրերը պահում: ու չեին էլ ուզւոմ լսեն Բլոգսփոթի մասին: Իսկ Որդփրես-ը բավական բարդ ու անահասանել էր թվում:
Իսկ հիմա հիանալի հնարավորություն է Երիտասարդներին ընձեռվել , Անձամբ ես պատրաստ եմ ցանկացած նորաթուխ Բլոգգերի օգնեմ , ինչ-որ հարցերում խորհուրդներ տամ: կամ Բացատրեմ անհասկանալի բաները:
Այսօրվա հանդիպման մասին կարող եք կարդալ նաև`
Հետաքրիր կարծիքներ հնչեցին...
ReplyDeleteափսոս իմ համար դեռ այդքան էլ պարզ չի ամենինչ...