Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, September 10, 2009

825 օր առանց հաղթանակ...

825 օր առանց հաղթանակ... ահա այս պաստառն էր "գեղեցկացնում" արևելյան տրիբունան :
Անկեղծ ասած մինչև խաղի սկիզբը այնքան էլ հավատս չէր գալիս ,որ Մենք կկարողանանք հաղթանակ տանել , ակայն հաշվի առնելով ամսաթիվը 09.09.09 մտածեցի ,որ մարդ ես էլի մեկ էլ տեսար...
Ու արի ու տես որ ԱՅՈ !!!
Մեր հավքականը հաղթում է բելգիացիներին 2-1 հաշվով , ունենալով բացահայտ առավելություն : Գերազանց Խաղացին բոլորը , ցավոք ունեցանք վնասվացքներ խաղասկզբում , Իրեն Ինչպես իրական մարտիկ դրսևորեց Գոհարյանը , գերազանց խաղալով , և խփելով Գոլ : Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղը ուղղակի հիացնում էր , նրա հեռահար հարվածները , անցումները , գրոհների կազմակերպումը , ցավում եմ , որ Իսպանացիների հետ խաղը նա բաց կթողի : Քարամյան եղբայրները շատ լավ խաղացին , բարձր տեխնիկա ցուցադրելով ,երբեմն տպավորություն էր ստեղծվում ,որ Մերոնք իրենց կարգով շատ ավելի բարձր են քան բելգիացիները : Կասպարովը վստահ խաղ ցուցադրեց : Պաշտպանությունը լավ խաղաց... երբեմն շատ տեղին միանալով գրոհներին , վառ ապացույց հանդիսացավ Մեր Ավագ Սարգիս Հովսեփյանի գոլը:

Բելգիացիները հեռացան Երևանից ձեռնունայն և շատ զարմացած...իսկ մենք ձեռք բերեցինք առաջին 3 միավորը:


Գոլերը և Վտանգավոր պահերը կարող եք դիտել այստեղ`

http://www.youtube.com/watch?v=mbHUdOMOQUU

No comments:

Post a Comment