Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, May 19, 2016

Ունաի Էմերի. «Ինչպես գրավել Եվրոպան» մաս 3-րդ

Երբ 2014/15 մրցաշրջանում Ունաի Էմերիի գլխավորած Սևիլյան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Եվրոպայի» լիգայի առաջնությունում և դրանով իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների Լիգայում ես կատակում էի, որ Սևիլյան ՉԼ-ի պմբային փուլում կգրավի 3-րդ տեղը՝ դուրս կգա «Եվրոպա» լիգայի խաղարկություն և կրկին կդառնա չեմպիոն: Այդ ամենը զուտ կատակ էր, բայց արի ու տես, որ կատակը դարձավ իրականություն:

Ունաի Էմերիի Սևիլյան 3-րդ տարին անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում: Անհավատալի է, բայց Սևիլյաի Եվրոպական հեքիաթը չի ցանկանում ավարտվել:

Այս երեք տարիների ընթացքում Սևիլյաում բազմաթիվ փոփոխություններ են եղել, բազմաթիվ անուն հանած ֆուտբոլիստներ գնացել են՝ նրանց փոխարեն եկել են նորերը, սակայն թիմի խաղը չի փոխվել: Էմերիի թիմը շարունակում է հիացնել բոլորին:
Իսպանական «Լա Լիգայում» Սևիլյացիները ընթանում են 7-րդ տեղում և հաջորդ տարվա Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելը կարելի է համարել «Ջեք փոթ»:
2016 թ, Մայիսի 18-ին «Բազելում» կայացած եզրափակիչում Սևիլյան կարողացավ կամային հաղթանակ տանել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասր խաղ էին տանում, Լիվերպուլն այտուհանդերձ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր աչքի ընկնում և այդ թիմը Սևիլյան էր: Ինչի արդյունքում և Սևիլյան երեք գոլ խփելով Լիվերպուլցիներին երրորդ անգամ անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում
Բրավո Սևիլյա, Բրավո Ունաի Էմերի...
Կհանդիպենք «Եվրոպայի Սուպեր Գավաթի» շրջանակներում:

No comments:

Post a Comment