Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, May 13, 2016

«Avenue» by L'Orange-ը դարձավ 3 տարեկան

Մայիսի 9-ը համընդհանուր հաղթանակների օր լինելուց բացի առանձնահատուկ նշանակություն ունի Լ՛Օրանժ ընկերության համար: Հենց այդ օրն է նշվում  Լ՛Օրանժի «ԱՎԵՆՅՈՒ» Լաունջ Բարի ծննդյան օրը:
2013-ին հիմված «Ավենյուն» մայիսի 9-ին նշեց իր հիմնադրման 3 ամյակը, ինչի առթիվ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել: Տոնակատարության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան փորձել «Ավենյույի» կողմից մատուցվող նոր կոկտեյլների տեսակնին, որից հետո կտրվեց տոնական տորթը և մատուցվեց ներկաներին: Շատ համով տորթ էր ի դեպ, կոկտեյլների պես համով: Ո՞վ չի սիրում ծննդյան տորթեր՝ ոչոք: Ո՞վ չի սիրում կոկտեյլներ, այդ երեկոյից հետո արդեն ոչոք :)
Ամբողջ երեկոյի ընթացքում բացոթյա հատվածում հնչում էին DJ-ի միքսերը, որոնք ակումբային մթնոլորտ էին ստեղծում:
Կարծում եմ «Ավենյուն» բավական հետաքրքիր վայր կարող է լինել նրանց համար ովքեր ցանկանում են ամառային շոգ երեկոներն անցկացնել բացօթյա միջավայրում, վայելելով հիանալի կոկտեյլները էլեկտրոնային երաժշտության ուղեկցությամբ: Իդեպ հովը վերաբերվում է ոչ միայն բացօթյա հատվածին այլ նաև փակ հատվածին, որտեղ գտնվելը ոչ պակաս հաճելի է և հարմարավետ:
«Ավենյուն» հարմար է նաև ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններում հաճելի երեկոներ անցկացնելու համար, ցուրտ եղանակին կարող եք հարմարավետ  տեղավորվել Ավենյուի բացօթյա հատվածում և փաթաթվել հարմարավետ և տաք ծածկոցներով ու վայելել անձրևային եղանակը կամ վայելել այդ ամենն ուղակի հարմար տեղավորվելով կրակ արձակող սարքերի մոտ, որոնց տաքությունը ջերմացնում է «Ավենյուի» մթնոլորտը:

Մի խոսքով երեք ամյակը ստացվեց (!) ու ստացվեց շատ լավ: Եվս մեկ վայր Երևանում որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել շատ լավ միջավայրում և նաև ինչը քիչ կարևոր չէ բավական լավ՝ մրցունակ և մատչելի գներով վայելել կոկտեյլներ, սուրճ և շատ այլ հետաքրքիր ուտեստներ: Բայց դե ոնց ասում են, ավելի լավ է մեկ անգամ փորձել, քանց թե մի 4-5 անգամ կարդալ թե ինչ հաճելի եմ ես այնտեղ ժամանակ անցկացրել: Մի խոսկով հերիք ա նախանձեք՝ գնացեք ու վայելեք «Ավենյույի» միջավայրը՝ կհանդիպենք:

 
 
 

No comments:

Post a Comment