Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, May 16, 2016

Ֆուտբոլային Հանդիպում Բոուլինգի Խաղահրապարակում

Որ ոմանց ասում եմ գնացել էի «Բանանցի» ֆուտբոլիստների հետ բոուլինգ խաղալու, թեթև քմծիծաղ են տալիս, երևի նախանձում են :)
Մայիսի 12-ին «Բանանց» ՖԱ ֆուտբոլիստները և մարզիչները մասնակցում էին մի հետաքրքիր միջոցառման: «Բուուլինգ Բանանցի հետ» իվենթը ֆեյսբուքում արագ տարածում ստացավ, ինչքի արդյունքում «Բանանցի» այն երկրպագուները, որոնք ամենաօրիգինալն էին պատասխանել թե ինչու՞ են երկրպագում բանանցին հրավիրվեցին բոուլինգ խաղալու իրենց սիրած թիմի հետ: Իդեպ ես ասել էի, որ ինձ «դզումա» Տիտո Ռամալյոն, սակայն բոլուլինգից հետո հասկացա, որ ոչ միայն Տիտո Ռամալյոն ա «դզում», այլ ողջ մարզչական անձնակազմը: Ինչքան հավեսով ու «տնավարի» անցավ Բոուլինգը ասելու չէ, ոնց որ մի ամբողջություն լինեյին՝ ֆոիտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:
Մոտ չորս ժամ տևած մրցաշարը բավական լարված ստացվեց:
Գիտեք, մինչ բոուլինգի գնալը չէի կարծում որ այսքան հավես կանցնի, ու հերիք չի հավես կանցնի, մի բան էլ կհավակնեմ մրցանակային տեղի: Բայց այն ինչ եղավ հաճելիորեն զարմացրեց բոլոր առումներով:
Առաջին փուլի վիճակահանության արդյունքում հայտնվեցի առաջին խմբում՝ Հակոբ Հակոբյանի, Կլաուդիո Տոռռեխոնի, Միգելի(մարզչական շտաբ) և  Հովհաննեսի (երկրպագու) հետ: Արդյունքում իմ խմբում գրավեցի առաջին տեղը 115 միավորով, երկրորդ տեղում Հակոբ Հակոբյանն էր, ում հետ միասին և անցանք եզրափակիչ փուլ: Սակայն մինչ եզրափակիչ շատ կար, քանզի մրցափուլում կային 6 խումբ, ինչպես նաև անց էր կացվում «Գեղեցիկ» սեռի բոուլինգի մինի առաջնություն:
Երկար սպասումներից հետո, եզրափակչում հայտնվածները ևս  բաժանվեցին 3 խմբի: Այս անգամ խումբս շատ անգամներ ավելի ուժեղ էր նախորդից, և անկեղծ ասած թվում էր, որ շանս չունեմ անգամ երկրորդ տեղի համար: Իսկ իմ խմբում էին սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, «Բանանց» ՖԱ լուսանկարիչ Թորոսն ու գլխավոր մարզչի օգնական Նանդոն (Ֆերնանդո Մարտինես Պերալես), ով ինչպես ավելի մանրամասնեց մի փոքր ուշ Դավիթ Գալստյանը, հանդիսանում է Վալենսիայի և Սուպեր Դեպորի լեգենդ: Դավիթը մի քանի դրվագ բերեց Նանդոյի կարիերայից, որոնք իրոք տպավորություն թողեցին իմ վրա և էլ ավելի մեծ հարգանք ներշնչեցին տվյալ առանց այդ էլ շատ ուրախ, բարեհամբույր և հավեսով մարդու նկատմամբ:
Պայքարը սկզբում բավական թեժ էր, սակայն ժամանկի հետ սկսեցի առավելությունս մեծացնել մրցակիցների նկատմամբ, մոտ 8 անգամ անըդմեջ «Spare» և «Strike» անելուց հետո վերջնական արդյունքս էր 156 միավոր: Բոլորին թվում էր, որզուգահեռ ընթացող խաղերում ոչ ոք չի կարողանա գերազանցել արդյունքս և ժամանակից շուտ շնորհավորում էին ինձ, սակայն չէի շտապում ուրախանալ կանխազգալով վտանգը: Միակ մարդը ով կարող էր շրջանցել իմ արդյունքը Միգելն էր, «Բանանցի» կիսապաշտպանը, ով վերջին երեք հնարավորություններից երեքն էլ պետք է «Սթրայք» աներ որպեզի ինձ շրջանցեր: Երևի անչափ հաջողակ օր էր Միգելի համար, քանզի հենց այդպես էլ եղավ: Միգելը հավաքելով 165 միավոր կարողացավ շրջանցել ինձ և դարձավ «Բանանցի» բոուլինգի առաջնության չեմպիոն: Սակայն այս պահին դա չէ կարևորը: Կարևորը այդ էմոցիաների գեր լարումն էր, որն առկա էր վերջին նետումների ժամանակ: Չէիր կարող ասել ինչ կլինի: Մի զավեշտալի միջադեպ եղավ, երբ Նանդոյի մոտ երկար ժամանակ լավ չէին ստացվում նետումները, նա վերցրեց գլխարկս, դրեց գլխին և կարծես կածարդանքի լիներ՝ հիանալի հարված կատարեց: Շատերը սկսեցին մտածել, որ իմ գախտնիքը գլխարկի մեջ է և այն ինչ-որ գաղտնի ուժ ունի իմ հարվածների հաջողության գործում:
ՖԱ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ 
Հետո արդեն մրցանակաբաշխույունն էր, լուսանկարները ուրախ ու երջանիկ դեմքերը, ոնոնք բավականություն ստացան այդ երեկոյից: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Շատ լավ կազմակերպված և իրականացված միջոցառում, որը վստահ եմ ևս մեկ կարևոր հինաքար կդառնա «Բանանց» երկրպագու հարաբերություններում և հետագա հաջողությունների կրավական կհանդիսանա:
  

No comments:

Post a Comment