ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը: Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողներն իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ
Յ ՈՒ Ն
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի° քաղաքացիներ
ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել
է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը:
Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն
անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության
ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող
կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին
կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով
տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային)
տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին,
այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող
փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք
շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողները իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ.
հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները
վիճակահանությանը չեն մասնակցելու:
2016թ. հունվար ամսվա ընթացքում տրամադրված միայն
նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք մինչև 2016թ. փետրվարի 29-ը, իսկ
փետրվար ամսվա ընթացքում միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով
շահած անձինք տրամադրման օրվանից սկսած մինչև մարտի 31-ը անձնագրով և շահած ՀԴՄ կտրոնով
պետք է ներկայանան հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ
և հանձնեն շահած ՀԴՄ կտրոնը:
Նոր սերնդի շահած ՀԴՄ
կտրոնի հանձնելու համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում
հարկային մարմինը ավտոմեքենա շահած անձանց կտրամադրի շահումը հավաստող փաստաթուղթը,
իսկ ավտոմեքենաները շահած ՀԴՄ կտրոններ տիրապետողներին կտրամադրի ավտոմեքենա տրամադրող
կազմակերպությունը:
Այլ գույք կամ իրավունք (ՄՏՍ կոնեկտ ինտերնետ կապից 6 ամսով
անվճար օգտվելու իրավունք) շահած անձինք իրենց շահումը ՀԴՄ կտրոնների հանձնման համար
նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա ընթացքում կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած
գրասենյակից:
Շահած անձանց ցուցակներն
ըստ ամիսների կտեղադրվեն հարկային մարմնի պաշտոնական կայքի (taxservice.am) «Շահող կտրոն» բաժնում:
Աղբյուրը.
http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDOfficialNews&nid=2848
No comments:
Post a Comment