Այսօր լրանում է ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 22-րդ տարին: Անխոս, ԶՈւ կազմավորումը նորակնկախ հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, եթե ոչ կարևորագույնը: ԶՈւ զարգացմանն և կատարելագործմանը պետք է ուղղված լինեն պետության հիմնական միջոցները, քանի որ հենց Բանակն է մեր պետության անվտանգության երաշխիքը:
Առհասարակ Հունվարի 28-ը ուրախ օր է՝ Բանակի Տոնն է: Բոլորս ուրախ ենք, որ ունենք կանոնավոր, զարգացող, անվախ ու խիզախ բանակ: Քաջ Մարտիկներ՝ ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի:
Անշուշտ այսօր էլ՝ ինչպես ամեն տարի, Հունվարի 28-ին բազմաթիվ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ պարգևատրվում են տարբեր շքանշաններով, կրծքանշաններով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Բոլորն ուրախ են: Սակայն միայն առաջին հայացքից: Քանի որ կան զինվորներ ովքեր երբեք չեն մոռանա այս հունվարի 28-ը, որին նրանք այդքան սպասել են, սակայն հիասթափություն ապրել: Որքան դառն է հիասթափությունը, երբ սպասում ես անհամբեր, որ քո անունն էլ կկարդան, որ քո անձնվեր աշխատանքն էլ կգնահատեն, չես ձգտում իհարկե դրան, սակայն մեկ է սպասում ես: Իսկ հունվարի 28-ին հնչում են այլ անուններ, հնչում են այն անուններն որոնք ինչ-ինչ այլ ձևերով են արժանացել այդ պարգևներին: Իսկ Քեզ փորձում են քաջալերել դատարկ խոսքերով, հույս են տալիս, որ շարունակես աշխատանքդ, մեկ է չես արժանանալու ոչ մի բանի, քանի որ՝ հրամանատարդ այդքան դուխ չունի որ քեզ ներկայացնի պարգևատրման, որովհետև հրամանատարդ այդքան պռախոդ չունի, որովհետև կան մարդիք ովքեր զանգով են ստանում իրենց պարգևները, որովհետև սա Հայաստանն է:
Հասի′ր նրան, ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն, ինչ քեզ կհասնի |
Խոսքս ուղղում եմ հենց այդ տղերքին, ովքեր հուսալքվում են, թևաթափ են լինում նման անարդարություններից: Չմտածե՛ք տղերք ջան, էտ պարգևներով չեն որոշվում հերոսները կամ արժանիները: Կարևորը, որ Դուք չհիասթափվեք այն գործից որն անում եք, որը ժամանակավոր է Ձեր կյանքում: Հիշեք, որ կարևորն այն է, որ Դուք ինքներդ Ձեր համար սովորեք, յուրացնեք ու կարողանաք կյանքում օգտագործել այն ամենն ինչ սովորել եք այդ անարադր երկու տարիների ընթացքում: Հիշե՛ք որ Դուք Հերոս եք, Ձեր ընտանիքի, հարազատների ու ընկերների համար: Հիշե՛ք, որ երկու տարին պատվով ծառայելը ցանկացած պատվոգրից կամ կրծքանշանից առավել է, հիշեք ու մի կորցրեք Ձեր մարդկային արժեքները ինչ-որ թղթի կտորտանքների կամ երկաթիկների համար, որոնք ժամանակավոր են, իսկ ՄԱՐԴ ասվածը հավերժ:
Շնորհավոր 22րդ Տարեդարձդ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
No comments:
Post a Comment