Հունվարը Մադրիդի համար հաջողակ էր ինչպես երբեք: Նման հաջող մեկնարկ՝ ոչ մի բաց թողած գնդակ 9 խաղերի ընթացքում, և, փոխարենը, խփած 17 գոլ, Ես վերջին տասնամյակում չեմ հիշում: Ավարտելով տարին Վալենսիացիների նկատմամբ «համոզիչ հաղթանակով», որտեղ իր աներևակայելի ավանդն ունեցավ Խեսեյի խփաց գնդակը՝ Նոր տարին դիմավորելու գնացինք միայն ավելի լավ և ստաբիլ խաղ տեսնելու ակնկալիքով: Իսկ այդ ակնկալիքները հունվար մասվա համար արդարացվեցին 101%-ով:
Վերադառնանք «Հաղթական Հունվար».
Հունվար ամսվա ամենաքննարկվա թեման, իհարկե, «Ոսկե Գնդակն» էր: Ռոնալդուի՝ գնդակին տիրանալը թույլ տվեց բոլորիս թոթափել լարվածությունն ու վերջապես ուրախանալ այդքան սպասված նվաճման համար:
Հաղթանակների շքերթը շարունակեց Իկեր Կասիլյասը, ով արդեն փետրվար ամսում Ակումբի դարպասի անառիկության ռեկորդը հասցրեց 772 րոպեի: Մի փաստ էլ կապված Իկեռի հետ. Գավաթի ու ՉԼ հանդիպումներն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ, կարծես, արդեն մոռացության է մատվել այն փաստը, որ այսօր փաստացի հիմնական դարպասապահն է Դիեգո Լոպեսը: Կասիլյասի՝ միայն գավաթում ու ՉԼ-ում հանդես գալն ինքնին այդ մրցաշարերի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում: Այ դա, կարծում եմ, արդեն ստրատեգիական քայլ է՝ հնարավորություն տալ Կասին խղալ միայն այդ երկու մրցաշարերում:
Վերլուծելով պաշտպանական գոտին՝ կարելի էր ասել՝ ամեն ինչ գերազանց է, եթե չլիներ փետրվարյան «Բիլբաոյի Ատլետիկի» հետ հանդիպումը, որտեղ 15-20 րոպե պաշտպանությունում կատարյալ քաոս էր տիրում, ինչի արդյունքն էլ եղավ Իբաիի՝ հեռու տարածությունից խփած գնդակը: Պաշտպանները հիմնականում ռոտացիոն կարգով են հանդես գալիս, ինչը թույլ է տալիս բոլորին մնալ լավ մարզավիճակում և լավացնում է փոխհամագործակցությունը: Գարեթ Բեյլին կրկին հետապնդում են վնասվածքները, ցավալի է, բայց փաստ է, որ Բեյլը ժամանակ առ ժամանակ գերազանց խաղեր է անցկացնում ու դուրս մնում կազմից հերթական վնասվածքի պատճառով: Բեյլի վնասվածքի ֆոնի վրա փայլում են Դի Մարիան և, իհարկե, ԽԵՍԵն:
Խեսեն խզարումա... Քսանամյա ֆուտբոլիստը դառնում է առանցքային առաջին հերթին իր խաղային որակներով, երկրորդ՝ որոշիչ պահերին հայտնվելով ճիշտ դիրքում և ճիշտ որոշում կայացնելով՝ վճռում է խաղերի ելքերը: Ինչպես ավարտեց տարին, ձեռնունայն թողնելով Վալենսիացիներին, այդպես էլ շարունակում է այս տարի: Կարծում եմ՝ Խեսեն Հունվար ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է: Մոդրիչի ու Ալոնսոյի աշխատանքն անգնահատելի է, ու իրենց ջանքերի շնորհիվ է, որ հունվար ամիսը «Ստացվեց»: Կազեմիրոն և Իլյարան նույնպես խաղային ժամանակ են ստանում, ինչի արդյունքում չեն մնում տեսադաշտից դուրս: Միակ ցավալի փաստն այն է, որ հիմնական կազմից դուրս է մնացել Իսկոն, ում հետ այդքան հույսեր էինք կապում: Կարծես ինչ-որ բան փոխվել է Անչելոտիի մարտավարության մեջ, և այդ սխեմայից Իսկոն դուրս է մնում...
Հարձակվողներն անում են իրենց գործը: Կարևորագույն փաստ. Բենզեման տարին սկսեց գոլերով: Լինելով հիմանական «Ծանր» հարձակվողը՝ շատ կարևոր է, որ Բենզեման գոլեր խփի: Ինչը թե՛ իրեն վստահությու կներշնչի, թե՛ իմ խաղընկերներին: Անդրադառնալով Մորատային՝ կասեմ, որ դեռևս շուտ է ենթադրություններ անել, թեև զգում եմ, որ Ռեալի ղեկավարության մտքին կա Մորատային կլորիկ գումարով վաճառել գրանդերից որևէ մեկին: Խեսեի հաջող խաղի արդյունքում Մորատան մնում է նստարանին...Հուսանք՝ Մորատան դեռ իր խոսքը կասի, և ստիպված չենք լինի հրաժեշտ տալ ևս մեկ «Մեծ Ապագա» խոստացող մադրիդիստի:
Հ.Գ.
Ամփոփելով հունվարը՝ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ այս ամիս ուրախանալու առիթներ շատ եղան Մեզ համար: Հուսանք՝ փետրվարի վերջում էլ ավելի եռանդով կսպասենք Մարտին՝ իր նոր զարգացումներով:
Ռեալ Մադրիդի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել «Madridista Amrenia» և «RealMadrid.am» ֆեյսբուքյան էջերում կամ «Realmadrid.am» կայքում:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete