Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, November 11, 2013

«Վերջին Երկուշաբթին». Վարդան Պետրոսյան

Երբ Հոկտեմբերի 14-ին գնացինք Վարդան Պետրոսյանի «Ամեն Երկուշաբթի» ներկայացումը դիտելու, երևի թե ներկաներիցս ոչմեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ դա Վարդան Պետրոսյանի վերջին ներկայացումն է լինելու
Ոչ ոք չէր կարող երևակայել, որ մեկ շաբաթ անց Վարդանը կտեղափոխվի հիվանդանոց, նրա մասնակցությամբ ավտովթարում երկու անչափահաս կմանահա:
Հավատալու չի, որ այդ օրը «Ամեն Երկուշաբթի» ներկայացումը վերջինը կարող է լինել: Ուզում եմ հնարավորինս շուտ ամեն ինչ պարզ դառնա, ուզում եմ կրկին Վարդանին տեսնել իրեն հարազատ միջավայրում՝ բեմի վրա, մտահոգ ու վստահ, այն ամենի մեջ ինչ նա անում է:
Հոկտեմբերի 14-ին՝ այդ վերջին ներկայացման հենց վերջում, մի ամբողջ թատրոն, լեփ-լեցուն, հոտնկայս ծափահարում էր Վարդան Պետրոսյանին, ու հոտնկայս երգում նրա հետ: Ես էլ զարմանում էի, թե ինչպես նա կարողացավ մի ամբողջ բազմություն այսպես երգացնել, այսպես միասնական ու հավասար: Ուզում եմ հավատալ, որ նորից կտեսնեմ այդ պատրկերն ու մասնակիցը կլինեմ դրա:
2013-ը ցավայի տարի է մեր մտավորականության համար, կարծես մեզ կրկին գլխատում են, սկսելով հենց անվանի մտակավորականներին, որոնց մեր ազգը սիրում է, որոնց կարող է հավատալ, որոնց համարում է արժեք, և որոնք իրոք Մեր Ազգի համար Արժեք են ներկայացնում իրենց վաստակով ու իրենց մարդկային կերպարով: Չեմ ուզում որ հաջորդ իրադարձությունը լինի...

Երեք ամիս առաջ...

Վերջին Ներկայացման տոսմսերը՝ «Ամեն Երկուշաբթի»
Քայլում էինք տղաներով Պոպլավոկի մոտով, Մոսկովյան փողոցի մասով, մեկ էլ տեսնենք հեռվից դեպի մեզ է մոտենում Վարդան Պետրոսյանը, մտահոգ էր, ինչ-որ բան էր մտածում հաստատ: Սեթն ասեց «Սպասի բարևենք, լավ մարդ ա»: Վարդանին հավասարելուն պես, Սեթը շրջվեց դեպի նրա կողմ, «Բարև Ձեզ, ինչպե՞ս եք», Վարդանը սեղմեց Սեթի Ձեռքը պատասխանլով «Շնորհակալություն, Դու՞ք»: Ու շարունակեցինք ամեն մեկս մեր ճանապարհը: Մի պահ կտրվելով մեր իրականությունից ու վերադառնալով հենց նույն ակնթարթին:


Հ.Գ.
Տեսնելով, թե ինչպես են շատերն առանց եղելությունը հստակ իմանալու դատապարտում Վարդանին, մի պահ հիշում եմ ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքը Հրաչյա Հարությունյանի և նրա Կամազի: Երբ նրա մասնակցությամբ ավտովթարում մի քանի զոհ եղավ՝ երեխաներ, մեծահասակներ, բազմաթիվ վիրավորներ: Ու ոնց էր ամբողջ ազգս պաշտպանում նրան, առանց իմանալու թե ինչը ոնց է, միայն նրա համար, որ նա հայ է, որ հայտնվել է դժվար իրավիճակում, որ նրա հետ արդար չեն վարվել: 
Այ հենց հիմա ոչ ավելի դժվար վիճակում է Վարդանը, ու եթե դա տեղի ունենար Հայաստանի սահմաններից դուրս էլի սաղս միհամուռ պաշտպանելու էինք, թե՞ ոչ:
Այ այս հարցին կարո՞ղ եք պատասղախանել:

No comments:

Post a Comment