Երբ երկու շաբաթ առաջ հայրիկս ամառանոցից վերադարձավ, նրան հարցեր առանձնպաես չտվեցինք, թե ինչ կար, ոնց էր, ցուրտ էր, ինչ արեցիր: Սովորականի պես բոլորս:
Իսկ երբ այսօր մերոնք գնացին... առաջին բանն, ինչ մաման դարպաները բացելուց հետո նկատեց, դա պատուհանից իրենց նայող զույգ աչքերն էին: «Փիսո՞, դու՞ ստեղ ոնց ես հայտնվել»: Դու մի ասա, ես մանկամիտը, երբ հայրիկս, գործերով սենյակից բացակայել ա, թողելա իր մայրիկին ու հարազատներին, եկել մտել ա դարպասից հերիք չի, հասել ա շենքի դուռն ու ներս ա մտել: Դա էլ հերիք չի, նենց ա պաղկվել, որ պապան, դռները փակելուց, ո՛չ տեսել ա, ո՛չ լսել ա: Մի խոսքով, ես կատվիս ձագուկը երկու շաբաթ անցկացրել ա, խորհրդավոր միայնության մեջ՝ սնվելով ծղոտով զամբյուղներով (սեղանի աղի ձողիկներին ձեռք չի տվել), մոտիկից ծանոթացել ա բոլոր պահարանների ու վարագույրների հետ, ուսումնասիրել ասառնարանի դռան կառուցվածքը, ու քնել բրդյա վերմակի տակ: Մեղքս տվեց անկեղծ ասած:
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ փիսոն ապրել ա, փաստացի, առանց ոչ մի լուրջ ուտելիքի: Հետո էլ ասում են էլի... տենց, մերոնք կերակրել, ճամփել են հարիֆիս... Է՜հ, թե խի՞ չեն բերել, գոնե մեր շունիկի հետ կպահեյինք սաղ հայաթով, չէր մնա բախտի քմահաճույքին...
No comments:
Post a Comment