Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, July 17, 2011

Հանդիսավոր Երդում (նամակ 4–րդ)

Տոնական հանգստյան 3 օրերն անցան բավականին հետաքրքիր: Մի քանի սպորտաձևերում մրցումների արդյունքում Մեր` 2-րդ Վաշտը ճանաչվեց հաղթող ընդհանուր հաշվարկում 5 վաշտերի պայքարում: Այս հաղթանակին մեծապես նպաստեց մեր ֆուտբոլի թիմի Չեմպիոնությունը: 2 խաղում 8 խփած և 4 բացթողած գնդակ: Վստահ և համարձակ խաղ: Բավականին հաճելի էր կրկին վերադառնալ խաղադաշտ և այսքան հաջող:
 Տոնական օրերը վերջացան, բոլորս սկսեցինք պատրաստվել Երդման հանդիսավոր արարողությանը: Փորձեր, փորձեր ևս մեկ անգամ փորձեր: վերջին երկու օրերը նվագախմբի հետ միասին: Եվ այդ ամենը մեր հարազատներին և ընկերներին հաճույք պատճառելու համար: Իսկ մինչ այդ կրակային: 15 մարտական փամփուշտ, մի քանի ժամ փոշու և ահավոր արևի տակ:
 Հուլիսի 8, 29 օր բանակում, վերջին րոպեներ, անհամբեր սպասումով լցված հազարավոր սրտեր: Այդքան փորձերից հետո գերազանց կատարած շարային քայլեր, հիմնի գերազանց կատարում, վեր խոսքեր և այդքան սպասված արձակման կտրոն:
 Բոլորի մտքին` արագ հասնել տուն, լողանալ, գոնե մի քիչ կարոտն առնել ընտանիքից, ընկերներից էլ չեմ ասում քաղաքում մի քիչ ման գալու մասին: Շատերին չհաջողվեց զբոսնել իրենց հարազատ վայրերում: Իսկ ես հասցրեցի մի քիչ քայլել իմ հարազատ Երևանով:
Երևանում այո մեկ ամսվա ընթացքում բավական փոփոխություններ էին եղել: Ստացվեց, որ կյանքն այս չորս պատերից այն կողմ ընթանում է իր հունով դեպի առաջ:
 Առաջին փոփոխությունը, որ նկատեցի դեռ մինչև Երևան մտնելը, դա երթուղային տաքսիների վրայի մեծ թվերը երթուղայինների համարներով: Ինչպես ինձ ասեցին, շատ շուտով բոլոր երթուղայինները կփոխարինվեն ավտոբուստերով: Տեսնենք թե դա որքան ժամանակ կտևի և ինչ հետևանքներ կունենա մեր քաղաքի համար:
 Եվս մեկ փոփոխություն, որն ուղղակիորեն կապված է ավտոբուսների հետ: Օրանժ Արմենիան արդեն իսկ տեղադրել է wi-fi հաղորդիչներ փոքր կենտրոնի մի շարք կանգառներում, ինչպես նաև մի քանի երթուղայիններում: Հետագայում նման «ինտերակտիվ» կանգառների և ավտոբուսների թիվը պլանավորվում է շատացնել: Իմ կարծիքով դա հետաքրքիր նորամուծություն է: Այն թույլ կտա լինել on-լայն համարյա ամենուրեք: Կարծում եմ, որ  wi-fi-ը հիմնականում սմարտֆոնների օգտագործողների համար է նախատեսված:
 Մետրոն... Ամիսներ առաջ երբ գրառումներիցս մեկում անդրադարձա մեր մետրոպոլիտենին և սպասվող փոփոխություններին այդ ամենը շատ հեռու էր թվում: Այսօր արդեն մետրոն դարձել է 100  դրամ: Բացի դրանից Մետրոն այսուհետ ինքն է իր գլխի տերն, այսպես ասած: Այն զրկվել է պետության հովոնավորությունից: Մի կողմից դա թույլ կտա լրացուցիչ գումարներ և հովոնավորներ գրավել դեպի այդ ոլորտ: Մյուս կողմից էլ Մետրոն միշտ ունեցել է ստրատեգիական նշանակություն երկրի համար և պետությունից առանձնանալը մեղմ ասած մի քիչ սիրուն չի:
 Մեկ ամսվա համար փոփոխությունները շատ-շատ են: Այս տեմպերով չգիտեմ ուր կհասնենք, ինչքան կփոխվի քաղաքս և այնտեղ ապրող մարդիկ:
 Մի քանի ժամ քաղաքում, ընտանիքի և ընկերների հետ: Այդքան սպասված և այդքան արագ անցած ժամանակ: Ժամանակը այնքան քիչ էր, նորմալ չհասցրեցի ինտերնետ մտնեմ նույնիսկ: Մնաց մյուս անգամ:
 Վերադարձա զորամաս, հասցրեցի ճիշտ ժամանակին, վերադարձա իմ սովորական «Բանակային կյանքին» իր սովորական դարձած առօրյաով:

1 comment:

  1. Popoxuthyunner@ misht el linum em, bayc miayn qaghaqic durs gtnvelis en dranq arag tvum :)

    ReplyDelete