Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, July 21, 2011

Ամառային Ուսումնական Փուլի Բացում (նամակ 5-րդ)

 Երկուշաբթի` հուլիսի 11-ին ՀՀ Զինված ուժերում ազդարարվեց Ամառային ուսումնական փուլի բացումը: Գնդապետ Նավասարդյանը ողջունեց մեզ և փոխանցեց Պաշտպանության նախարարի և Կապի Զորքերի պետի ուղերձը կապված ուսումնական փուլի բացման հետ:

Ուսումնական փուլը մեկնարկեց եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, որի ընթացքում մենք սովորեցինք թե ինչպիսին պետք է լինեն մեր գործողությունները տագնապի ժամանակ: Բացատրվեցին տագնապի տեսակները և գործողությունների հաջորդականությունը: 3 օրվա ընթացքում ամեն վայրկյան սպասում էինք տագնապի, այդ ժամանակ պարապմունքներ էին անցկացնում` ջոկի, դասակի այնուհետև ամբողջ վաշտի կազմով:

 Հետաքրքիր էր, երբեմն մի քիչ հոգնեցուցիչ ուսապարկերով և հակագազով երկար կանգնելը, բայց դե „тяжело в учении, легко в бою”:
 Եթե այս տագնապներն էլ չլինեին, ես կասեի, որ մեր բանակն 100%-ով ստեղծված է միայն շարային, և մաքրություն անելու համար, ոնց որ բանակ չլինի այլ ինչ-որ մաքրության կենտրոն, որտեղ ոչ թե կռվել են սովորեցնում այլ աման լվանալ և ավել անել: Չեմ կարծում, որ ժամանակակից բանակը պետք է լինի այսպիսին:
 Զինվորը պետք է կռվել սովորի, այլ ոչ թո ավել անել: Ինչ-որ խորացա ու, ոնց որ սկսեցի  թեմաներից խոսալ,որոնք ինձ այդքան էլ չեն վերաբերվում: Ինչևիցե մեր բանակի, իմ խորին համոզմամբ  ոչ այնքան պայծառ ներկայի մասին դեռ խոստանում եմ, որ կխոսեմ:
 Հինգշաբթի-ուրբաթ օրերը երևի թե ամենաբարդն էին, ասա թե որտեղից էտ ճաշարանի նարյադը եկավ ընկավ գլխիս ես էլ չհասկացա: Ընդունեցինք ու հասկացանք,որ կեսգիշերից շուտ չենք գնա քնելու այնքան գործ կլինի: Երնեկ չէր բա՞: Կեսգիշերն անց անջատեցին ջուրը: Մոտ երկու ժամ ջուր կրեցինք նորակառույց ցայտաղբյուրից, որպեսզի այդ սառը ջրով կեղտոտ ամանների հախից գանք: Արդյունքում մեր անկողիններին հասանք գիշերը մոտ ժամը 3-ին: Չեմ ուզում պատկերացնել թե երբ կգնայինք քնելու եթե չլիներ մեր „жемчуг”-ը, ու ժամանակ առ ժամանակ թարմացվող տաք ջուրը: Երևի չքնեինք...
Ցերեկը դեռ մի կերպ հասցրեցինք կրկին` զորքը սոված չմնաց: Իսկ արդեն երեկոյան չէինք հասցնում, ջուր կրկին չկար, բոլորս հոգնած էինք, քնել էինք ընդամենը 3 ժամ: Վերջին ուժերի լարումով հասցրեցինք: Մեր մի ամբողջ օրվա աշխատանքի արդյունքը դարձավ «Խրախուսանքը», որը բառիս բուն իմաստով մեր քրտինքով վաստակեցինք: Տեսնենք թե այդ «Խրախուսանքը» ինչ կտա մեզ: Եվ մեկ արդյունք` արդեն երկու օր է ամբողջ մարմինս ցավում է ու տենց: Ուղղակի չեմ ուզում շատ բողոքեմ, առանց այդ էլ այստեղ բողոքվողնորին թիվ ու հաշիվ չկա: Այ դա էլ ահավոր չի դզում ինձ, որ մարդիկ չեն կարում զսպեն իրենց ու մի քիչ էլ տղամարդկություն դրսևորեն: Իմ կարծիքով այդքան էլ դժվար բան չի իմ ասածը:

Ահա  այսպես` սափրագլուխ և շատ հոգնած գրում եմ հերթական նամակս: Անտեղյակ ամբողջ աշխարհից: Սեփական խնդիրներով և մտքերով, ահավոր խառը ու ահավոր անհասկանալի: Շատ բաների մոռանում եմ անդրադառնալ, իսկ երբ հիշում եմ արդեն ուշ է լինում:
 Քանի հիշեցի: «Առտասովոր»-ի մասին մի քիչ խոսեմ: Յուրաքանչյուր մարդ (չեմ ասում բանաստեղծ, մի քիչ շատ կլիներ ինձ) իր գրելու ոճն ունի, իհարկե այդ սճը չպետք է տառասխալների վրա հիմնված լինի, բայց կարծում եմ, որ եթե մի բան դու զգում ես պետք է փոխանցես այնպես ինչպես զգում ես անկախ ամենինչից: Իսկ թե ում, և ինչու և ոնց դա արդեն մի փոքր գաղտնիք է: Գաղտնիք, որին շատ կարոտում եմ, անկախ ամեն ինչից, չգիտեմ, կարողա ես կրկին սխալ քայլ եմ անում և չարաշահում մարդկանց զգացմունքները, բայց այդ գաղտնիքն ինձ հանգիստ չի տալիս, երբ ուրախ եմ մտածելու ու մտահոգվելու տեղիք տալիս: Երբեմն ես ինքս ինձնից գլուխ չեմ հանում… 

No comments:

Post a Comment