Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, October 21, 2010

"Real Madrid - Milan" Նորագույն ժամանակներ

"Real Madrid - Milan" Չեմպիոնների Լիգայի հերթական տուրի համդիպումը շատ խոստումնալից էր:
Հերթական անգամ հավաքվեցինք Չեմպիոնս սպորտ բարում , որպեսզի դիտենք մեր սիրելի թիմի հանդիպումը , թեև շատ չէինք քանակով , բայց ակտիվության որակով գերազանցեցինք Չեմպիոնսում հավաքված մնացած բոլոր Միլանին սատարող Ֆուտբոլասերներին: Մեր ակտիվությունը երբեմն նույնիսկ չափից շատ էր:
Ռեալի խաղը ստացվում էր ինչպես երբեք , Բագրատինյոի կատակները Միլանի խաղացողների վերաբերյալ մեկը մյուսից ավելի ծիծաղելի էին ու դիպուկ: Բոլորիս Տրամադրությունը ինչպես երբեք ուրախ էր: Դրա համար կար ևս մեկ պատճառ` առաջին անգամ Մենք Հաղթանակած դուրս եկանք Չեմպիոնսից: Մի քիչ Սնահավատություն կար արդեն մեջներս , որ Չեմպիոնսում դիտելու պարագայում երբեկ չենք կարողանում հաղթանակ տանել: Բայց այդ շարքն ընդհատվեց և այժմ հաղթանակների ժամանակն է եկել:

No comments:

Post a Comment