Այսօր երեկոյան Երևանում հորդառատ անձրև էր տեղում: Տենց կիսաթրջված ես և Դավիթը Գալստյան քայլում էինք դեպի Օպերայի կանգառ , որպեսզի ուղևորվենք տներով: Մեր ճանապարհն անցնում էր Հյուսիսային Պողոտայով: Քաղաքն երեկոյան համարյա դատարկ էր , անձրևի պատճառով փողոցներում մարդ չկար , ուր մնաց Հյուսիսային Պողոտայում մարդ լիներ էլ չեմ ասում բնակիչների մասին: Բարձրանում էինք Աբովյանի ներքևի հատվածից , և այն առաջին կլոր հատվածը ստիպված եղանք շրջանցել , մի քանի սանտիմետր խորությամբ ձևավորված լճակի պատճառով , առանց այդ էլ լավ թրջված էինք: Անցանք-անցանք մեկ էլ մեզ հոպ: Ի՞նչ ենք տեսնում: Իր Ողջ Հմայքով Մեր առաջ բացվում է Հյուսիսայի Պողոտայի Շատրվանը , որն ամբողջ ամառ չաշխատեց ու մեկ էլ այս աշնանային անձրևոտ օրը որոշեց միանալ և հիացնել շուրջ բոլորը գտնվող բազմահազար ամբոխին իր գեղեցկությամբ:
Ինձ բացեց , բայց նաև ջղայնացա մի քիչ: Ինչպես Դավոն ասաց երբ մտնում էինք Պողոտա «What the Hell?»: Իսկ արդեն Շատրվանի Մոտ հասնելուն պես Դավոին առաջարկեցի նկարավել Շատրվանի կողքին:
Ինձ բացեց , բայց նաև ջղայնացա մի քիչ: Ինչպես Դավոն ասաց երբ մտնում էինք Պողոտա «What the Hell?»: Իսկ արդեն Շատրվանի Մոտ հասնելուն պես Դավոին առաջարկեցի նկարավել Շատրվանի կողքին:
Ոնց որ Եվրոպայում լինի :Դ
Ահա հենց այսպես էլ գրվեց Բլոգիս 200-րդ Գրառումը:
Lifetime Blog «Մենք և Մեր Կյանքը»
No comments:
Post a Comment