Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, August 2, 2010

Armenian Girl (Հայ Աղջիկ) Video Lyrics Download

Մեղրաձորում` ճամբարում ամենալսվող երգն էր Armenian Girl-ը (Հայ Աղջիկ): Ոմանք ասում են որ երգը կատարում են System of a Down (SOAD) խմբի անդամները , կամ նաև կարծիքներ , որ Վահագ Ռաշը:
Իմ համար Կարևորը այն է , որ երգը շատ հաջողված է: Շատ Լավն է ու շատ-շատ մարդկանց համար շատ հարազատ է: Ահա Այդ Երգի բառերը , որոնք Ես եմ երգից գրի առել:
Երգը կարող եք Բեռնել Այստեղից:
Armenian Girl (Հայ Աղջիկ)




Հայ Աղջիկ աննման,
Չկա դեմքիդ Հայի նշան:
Աչքերդ Նաիրյան,
Լցվել են օտարությամբ:
Օտար դաշտերի մեջ փնտրում եմ
Ու՞ր է ծաղիկն իմ Հայկական:
Բայց քամին արդեն տանում է,
Նրանց բուրմունքը Նաիրյան:

Դե զարթնեք Հայ Մայրեր`
Մի թողնեք , որ նրանք կորչեն:
Դե սթափվեք Հայ Հայրեր ,
Ձեր խրատներին նրանք կարոտ են:
Նրանց հոգին դեռ շատ փխրուն է`
Մի նոր բացված ծաղկի նման:
Քամու ուժից նրանք շեղվում են`
Մի անորոշված ուղղությամբ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Հայ աղջիկ Նաիրյան:
Եթե ես քեզ մի օր տեսնեմ
Սև մազերդ ծածկված:
Գուցե Ես քեզ չճանաչեմ,
Բայց քո հոգին ես հասկանում եմ ,
Չունի աշխարհը քեզ նման:
Ես Քո աչքերի մեջ տեսնում եմ
Իմ մանուշակը հայկական:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Քեզ եմ ես փնտրում իմ Հայ Աղջիկ
(Աչքերս ջուր կտրած) Նաիրյան:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Քեզ եմ ես փնտրում իմ հայ աղջիկ
(Ճանապարհին հոգնաշ) աննման:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Փնտրում եմ , փնտրում եմ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :



8 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Lol,,,,bayc lavnaaaa,,,,,durs ekav))))

    ReplyDelete
  3. Rob jan es erg@ shat txur erg e. Ergi barer@ inq@ koch e hay mayrerin ev hayrerin irenc dustrerin, voronc petq e prkel. Ayd koch@ voch miayn petq e axjiknerin veraberi, ayl hay @ntaniqi zavaknerin, petq che tarberutyun dnel, che vor bolors el HAY enq.

    ReplyDelete
  4. Շատ համաձայն եմ վերջին քոմենթի հետ...

    ReplyDelete
  5. Երգի Հեղինակն է ԷԼՈՆ ՍԱՖԱՐՅԱՆը: Պարզվեեեեց...

    ReplyDelete
  6. hrashq erg!!! hrashq katarum!!!! shat shat lavn a!!! u uzum em mtacem vor Serjn a ergum!!! :))))

    ReplyDelete
  7. Բոլորս էլ տենց եինք մտածում , բայց ավաղ...

    ReplyDelete