Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, December 3, 2009

Ցրտաշունչ Ձմեռ 2009

Բարևներ , վերջերս կրկին ժամանակս շատ սահմանափակ է լինում , այսօր նույնիսկ չեմհասցրել դեռ վաղվա անելիքներս կարգի բերել ու հստակեցնել, բայց դե որոշեցի օրագրային գրառում անել , ու մի թեթև պատմել մոտակա պլաններիս մասին:
Իսկ Ինչու ցրտաշունչ Ձմեռ 2009? դե որովհետև իմ կարծիքով կհամաձայնեք , որ Այս դեկտեմբեր ամիսը սկսվեց բավականին ցրտոտ եղանակով , առավոտյան և երեկոյան արդեն սկսում ես սառել , մանավանդ եթե փոքր-ինչ թեթև ես հագնված լինում:

Նոր Տարուն բան չմնաց:

Պատկերացնում եմ նոր Տարուն ինչքան անելիքներ են լինելու, բայց մինչ այդ էլ քիչ չեն լինին հաստատ:
Այս Ամիսը Խոստանում է լինել հետաքրքիր: Կարծում եմ այս ամիսը յուրահատուկ կլնի իր իրադարձությունների բազմազանությամբ և առատությամբ:
Համենայն դեպս այն ինչ արդեն հաստատ պլանավորած է ինձ դա է հուշում:
Երեկ Բոմբ էր...խեղճ Օղորկածիկ Ջինիշյանի բանալին... Բայց դե Ես բան չեմ արել , իսկ այն ինչ եղավ շատ շուտ շտկվեց:
Այսօր Վերաբացվեց Կանաչ Դահլիճը , Կարգին շաբաթօրյակ էր Չերեքշաբթի օրով: Էտ սաղ հեչ է , բայց հո փոփոխություններ չեն եղել: Ռեստրուկտուրիզացիա...հեհե
Կարոտել եի արդեն էտ մտնոլորտը , հերիք էր Իմոնցից մեկը Իմանար որ բացա կանաչը , վեեեեերջ , հերթով գալիս քին , որ համոզվեն: Տենց Բոլորը ուրախ են և երջանիկ (ոմանք առավել ուրախ և էլ ավելի Երջանիկ):

Այս ամիս Բլոգիս այցելությունների թիվը 30 օրվա ընթացքում եղել է 152 , իսկ ընդհանուր 3 ամիսները իրար հետ վերցրած այցելուները դիտել են իմ բլոգի էջերը 1400 անգամից ավել և այցելել են շուրջ 27 երկրնրից...
Կարծում եմ այս ցուցանիչը դեկտեմբեր ամսում պետք է թարմացվի և էլ ավելի գերազանցվի:

Մոտ Օրերս , հենց կլասիկոյի բոլոր նկարները մոտս լինեն, կտեսնեք այդքան սպասված կադրերը , ինչպես նաև Հոլովակները Չեմպիոնսում նկարահանված , հետո ժամանակ ունենալու դեպքում , փոքրիկ հոլովակ կպատրաստեմ Յութուբի համար:

Բավական հետաքրքիր ամիս էր նաև Նոյեմբերը , Լի իրադարձություններով: հնարավոր է նաև փոքրիկ էքսկուրս կատարեմ նախորդ ամսվա իրադարձությունների մասին գրառումներուվ:

իսկ այսօր Երևի թե այսքանը... բայց դե շատ ցուրտա էլի շաաաատ..բռռռռռռռ



No comments:

Post a Comment