Տվյալ Տարբերակը կարող է լուծում լինել ոմանց համար:
«ԱրմենՏել» ՓԲԸ -ի (ապրանքանիշը` Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներն առաջիկայում սակագնային պլաներ ընտրելու հնարավորություն կունենան:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից ներկայացրած ամրակցված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային փաթեթները: Ի հավելումն գործող սակագնային պլաների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված է այլընտրանքային երեքական տարբերակ:
«Մենք փորձում ենք առաջարկել մեր բաժանորդներին այնպիսի ծառայություններ և սակագներ, որպեսզի նրանք կարողանան տնտեսել` չսահմանափակելով անձնական կամ գործնական շփումները», - նշել է «ԱրմենՏել»-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը:
Բաժանորդները կարող են ընտրել իրենց համար առավել հարմարավետ այս կամ այն տարբերակը և օպտիմալացնել սեփական ծախսերը: Օրինակ, ֆիզիկական անձանց համար նախատեսված «Տնային 600» փաթեթով, վճարելով ամիսը 4100 դրամ, բաժանորդը ստանում է անվճար 600 րոպե, որոնցից 530 րոպե` տեղական, 50 րոպե` միջքաղաքային ու ևս 20 րոպե`դեպի բջջային ցանցեր հեռախոսազանգեր կատարելու համար:
Ֆիզիկական անձանց առաջարկվում են նաև «Տնային 1200» և «Տնային 1800» փաթեթներ: Սակագնային փաթեթներով սահմանված անվճար րոպեների չափաքանակները լրանալուց հետո կիրառվում են գործող բազային սակագներ:
Իրավաբանական անձինք կարող են օպտիմալացնել ծախսերը` օգտվելով նրանց համար նածխատեսված «Բիզնես 550», «Բիզնես 1100» կամ «Բիզնես 1650» փաթեթից:
Այլընտրանքային փաթեթները կոմերցիոն շահագործման հանձնելու մասին ընկերությունը կհայտարարի առաջիկայում:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment