Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, April 22, 2009

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԹ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 94–ԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ PRESS-RELEASE


Հայաստանի ուսանողական ֆորումի նախաձեռնությամբ և մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ապրիլի 23-ին ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա երթ–պսակադրություն հայոց Մեծ Եղեռնի զոհերից մեկի՝ հանճարեղ երգահան Կոմիտասի շիրիմին:

Կոմիտասը մեկն էր այն բազմահազար հայորդիներից, ով ականատես եղավ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին, և չդիմացավ անասելի տառապանքներին:

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ տարբեր ԲՈՒՀերի ուսանողների մասնակցությամբ: Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվածները ծաղիկներ են դնելու մեծ երգահանի և հայրենասերի շիրիմին: Երիտասարդները չեն մոռացել հայ երգարվեստի հանճարին: Կատարվելու են Կոմիտասի անմահ մեղեդիները, որոնք, չնայած հեղինակի ստեղծագործական կյանքի վաղաժամ ավարտին, հավերժ կդասվեն հայ երաժշտության գոհարների շարքին:

Ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգուց (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևությամբ) հարյուրավոր երիտասարդներ կմասնակցեն պսակադրությանը դեպի Ծիծեռնակաբերդ:

Պսակադրությանը մասնակցող երիտասարդների՝ անգլերեն կոչերով և կարգախոսներով պաստառները նպատակ ունեն արտասահմանցի երիտասարդների ուշադրությունը սևեռել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձությանը՝ Հայոց ցեղասպանությանը:

Սիրով պատրաստ ենք համագործակցելու բոլոր ԶԼՄ-ների հետ:

Միջոցառումների կազմակերպչական հարցերի կոորդինատոր՝

§ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ» Հետադարձ կապ՝ 094 900444 (Vako)

No comments:

Post a Comment