Global Media Lab ընկերությունը հերթական անգամ նախաձեռնել է իր մեծամաշտաբ «Ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք» խորագրով թրեյինգը: Այն տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Կոնգրես հյուրանոցում: Թրեյնինգը նվիրված է հայ երիտասարդների շրջանում աշխատանքի ճիշտ ներկայանալու խնդիրներին, թերություններին, դրանց վերհանմանը և լուծման ուղիների առաջարկմանը: Դասընթացը նպատակ ունի նաև հասարակության շրջանում բարձրացնել անհատական մաքեթինգի դերն ու նշանակությունը, դրանով իսկ նպաստելով գտնելու բարձր վարձատրվող աշխատանք և աշխատանքային լավ պայմաններ:
Թրեյնինգի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել գիտելիքներ, թե ինչպես.
- Գրագետ ներկայանալ հարցազրույցի ժամանակ,
- Հնարավորինս ճիշտ ներկայացնել իրենց,
- Կառուցել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ,
- Ձևավորել յուրահատուկ իմիջ,
- Տարբերվել մրցակիցներից,
- Դարձնել անունը հայտնի ոլորտում,
- Դրսևորվել, որ իրենց դիմեն, այլ ոչ թե իրենք:
Այս ամենը հնարավորություն կտա ապահովեկ հենց անհատական մարքեթինգը՝ կիրառելով համապատասխան ռազմավարություն և տեխնիկական հնարքներ:
Թրեյնինգին կներկայացվեն անհատական մարքեթինգի գործիքները, վերջին նորամուծությունները, օրինակներն ու օգտագործման եղանակները սահմանված խնդիրները լուծելու համար,գործողությունների շարք, որոնք միանգամայն տալիս են արդյունք,առավելություններ և մանրուքներ, որոնք անհրաեշտ պահին կօգնեն էականորեն ավելացնել էֆեկտիվությունը: Միևնույն ժամանակ կներկայացվեն նաև անհատական մարքեթինգի կիրառման ընթացքում առկա բացասական երևույթները, առաջացման պատճառները,դրանց դեմ աշխատանքն ու պրակտիկ կիրառումը:
Բոլոր մասնակիցները կստանան`
- 3 էլ. գիրք անհատական մարքեթինգի մասին,
- 50% զեղչ Marketers Community School-ի Digital Marketing-ի դասընթացներին մասնակցելու համար,
- Հավաստագիր
Դասընթացի տևողությունը՝ 2 ժամ
Դասընթացի արժեքը՝ 2 .000 ՀՀ դրամ
Գրանցման վերջնաժամկետ՝ 14.04.2016
No comments:
Post a Comment