ΠΑΟΚ — Πανθεσσαλονίκειος Αθλητικός Όμιλος Κωνσταντινουπολιτών
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1926 թ. Կոստանդնոպոլսի հույն փախստականների կողմից, ովքեր երկրորդ հույն-թուրքական պատերազմի ընթացքում ենթարկվելով բազմաթիվ հալածանքների և լինելով ցեղասպանվելու վտանգի առջև կարողացել են վերահաստատվել Սալոնիկիում:
1926թ. ապրիլի 20-ին Սալոնիկի քաղաքի առաջին ատյանի դատարանը ընդունում է որոշում, որը հիմք է դնում ՊԱՕԿ Ֆուտբոլային ակումբի ստեղծմանը:
ՊԱՕԿ-ի ստեղծումը միավորեց ամբողջ քաղաքը, թիմը շատ շուտ դարձավ Հունաստանի առաջնության առաջատարներից մեկը: Թեև տիտղոսներն այդքան էլ շատ չեն եղել ՊԱՕԿ-ի պատմության ընթացքում, սակայն թիմի պատմությունը շատ բովանդակալից է: Այժմ 90 տարի անց շատ դժվար է պատկերացնել Սալոնիկի քաղաքը և Հունաստանի «Մակեդոնիյա» կոչվող մասն առանց ՊԱՕԿ կամ առանց այն ամենի ինչ ՊԱՕԿ-ը տվեց քաղաքին և տարածաշրջանին:
- Հունաստանի չեմպիոն (2) - 1976, 1985
- Առաջնության երկրորդ մրցանակակիր (6) - 1937, 1940, 1973, 1978, 2010, 2013
- Հունաստանի գավաթակիր (4) - 1972, 1974, 2001, 2003
- Հունաստանի գավաթի եզրափակչի մասնակից (13) - 1939, 1951, 1955, 1970, 1971, 1973, 1977, 1978, 1981, 1983, 1985, 1992, 2014
Ինչպես տեսնում ենք թիմի ոսկյա տարիները եղել են 1970-ններին, երբ ՊԱՕԿ-ը անկասելի էր: 1975 թ. Սեպտեմբերի 17 «ՈւԵՖԱ»-ի գավաթի խաղարկության շրջանակներում ՊԱՕԿ-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով կարողացել է հաղթել անգամ կատալոնական «Բարսելոնային»:
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը ներկայումս համարվում է հունաստանի ուժեղագույն ակումբերից մեկը: Թեվ հունաստանի առաջնությունում չեմպիոնության գլխավոր հավակնորդները մայրաքաղաքը ներկայացնեող երկու ակումբներն են՝ «Պանաթինայկոսն» ու «Օլիմպիակոսը», սակյան ՊԱՕԿ ՖԱ-ը փորձում է պայքարել հունական երկու գրանդների հետ չեմպիոնական մրցավազքում: Հունաստանի առաջնությունը ևս ունի իր «յուրահատկությունները»: Մրցավարները շատ հաճախ «օգնության են հասնում» մայրաքաղաքը ներկայացնող թիմերին մասնաորապես «Օլիմիպիակոսին» այս կամ այն դժվարություների պարագայում, սակայն այդ մասին ոչ այսօր...
Հունաստանի տնտեսական ծանր իրավիճակը իհարկե իր հարածը հասցրեց նաև ֆուտբոլին: Բազմաթիվ ակումբներ կուտակեցին միլլիոնավոր եվրոների հասնող պարտքեր և չկարողանալով մարել պետության արջև պարտավորությունները կամ լուծարվեցին կամ տեղափոխվեցին մակարդակով ավելի ցածր առաջնություններ: ՊԱՕԿ-ը ևս ուներ մոտ 10 մլն. եվրոյի պարտքեր և թիմը կամ պետք է մարեր այդ գումարները կամ ենթարկվեր իր համար ոչ ընդունելի պայմանի և տեղափոխվեր ավելի ցածր լիգա: Սակայն վերջինս տեղի չունեցավ...
2012 թ. թիմի բաժնետոմսերի հիմնական մասը ձեռք է բերում Պոնտոսցի հույների հետնորդ՝ ծագումով հույն ռուս գործարար Իվան Սավվիդին, ում շնորհիվ ՊԱՕԿ-ը նոր կյանք է ստանում: Արդեն 2015 թ. մայիսի 12-ին թիմն ամբողջությամբ մարում է իր ավելի քան 10 մլն. եվրոյի պարտքը, ինչը ազատության զգացողություն է բերում թիմին և երկրպագուներին: ՊԱՕԿ-ը միակն թիմն է հունաստանում, որը ամբողջությամբ մարել է իր պարքը կառավարության առջև: Այստեղից էլ սկսվում է ՊԱՕԿ ՖԱ-ի 90 ամյա պատմության նորագույն էջը: Սավվիդին իր առջև դրեց նպատակ դարձնել ՊԱՕԿ-ը ոչ միայն Հունաստանի այլ, եվրոպայի առաջատար ակումբերից մեկը՝ որի շուրջ կմիավորվեն ողջ աշխարհի «Պոնտոսիները», ովքեր ենթարկվելով ցեղասպանության սփռվել են աշխարհով մեկ: Իհարկե այդ նպատակը հնարավոր չէ իրագործել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն այդ ամենի համար ոչ մի ջանք չի խնայվում: Թիմ են հրավիրում փորձառու ֆուտբոլային մասնագետներ և ֆուտբոլիստներ: Այսպես օրինակ՝ սպորտային տնօրենի պաշտոնն այժմ զբաղեցնում է Ֆրենկ Արնեսենն, ով դրեց Աբրամովիչի Չելսիի հաջողությունների հիմնաքարը: Իհարկե ՊԱՕԿ-ի կազմում հանդես են գալիս հիմանականում սեփական մարզադպրոցի տաղանդները և հույն խոստումնալից հուտբոլիստներ, սակայն կան նաև աստղեր, օրինակ՝ հայտնի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը: Նշեմ նաև, որ ՊԱՕԿ-ում տարբեր տարիներին հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դազվան Ռացը, Շարլ Իտանժը, Դիմիտրիս Սալպինգիդիսը, Թեոդորոս Զագորակիսը, Պաբլո Գարսիան և այլոք: Իսկ այժմ բացի Բերբատովից գլխավոր աստղերն են հույն հարձակվող՝ Ստեֆանոս Աթանասիադիսը և Սլովակ վինգեր Ռոբերտ Մակը: Ինչ խոսք ՊԱՕԿ-ը բավական երիտասարդ կազմ ունի ինչն ունի,թե լավ, և թե վատ կողմեր և հենց Բերբատովի նման ֆուտբոլիստների առկայությունը թիմում հնարավորություն է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին փոխառնել այդ բազմափորձ ֆուտբոլիստների փորձի մի մասը: Ակումբի սեփականատեր Իվան Սավվիդիի՝ թիմը վերակենդանացնելու ջանքերը կարծես թե տալիս են իրենց պտուղները՝ ինչը նաև երկրպագուների համար մեծագույն պարգև է: Թիմը վերջապես ունակ է հասնել լուրջ հաջողությունների, ինչը նաև նպաստում է արտասահմանում երկրպագուների թվի աճին:
2015 թ. «միավորման» գաղափարը էլ ավելի հիմնավորվեց՝ ստեղծվեց ՊԱՕԿ ՖԱ հետխորհրդային երկրների ֆան ակումբը, որի անդամները պաշտոնապես միացան ՊԱՕԿ ընտանիքնին 2015 թ. Մայիսի 26-ին Սալոնիկիում տեղի ունեցած առաջին հիմնադիր ժողովի ժամանակ: Հայաստանը ևս ամնասն չմնաց այդ իրադարձությունից: Հայաստանում ապրող հույները, որոնք մեծամասամբ հենց «Պոնտոսի» հույների ժառանքներն են լծվեցին իրենց պատմական հայրենիքի արժեքները կրող ակումբի աջակցման գործին: Հատկանշական է, որ ՊԱՕԿ-ին երկրպագում են ամենուրեք, որտեղ կա «Պոնտական» սփյուռք՝ Կանադայից միչև Հայաստան և անգամ Ավստրալիա:
Երևանում ներկայացվում է «ՊԱՕԿ» ՖԱ Ֆան-Ակումբը |
ՊԱՕԿ-ի գրաֆֆիտին Երևանում |
ՊԱՕԿ ՖԱ «Տումբա» մարզադաշտը |
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը նշում է իր 90-ամյակը:
Փորձելով երզրափակել ՊԱՕԿ ՖԱ 90-ամյա հոբելյանին նվիրված այս գրառումը կցանկանամ ևս մեկա նագամ շնորհավորել հունական ակումբի բոլոր երկրպագուներին, նրանց ցանկանալով՝ նորանոր հաղթանակներ և տիտղոսներ: Թող որ Ձեր թմբուկները միշտ զարկեն՝ զարկեն ուրախ ռիթմերով և հաղթական երգերի հնչյուններով:
No comments:
Post a Comment