ԱՅՈ ! Շատերի երազանքը կիրականանա 2016 թ. Հունիսի 1-ին:
Երբ մեկ տարի առաջ Երևանից հասանք Բաթումի, որպեսզի իրականացնենք մեր երազանքը՝ ներկա գտնվել «Օկեան Էլզի» խմբի համերգին, մեզ անհավանական էր թվում, որ կգա մի օր երբ Օկեանը կլինի Երևանում:
Բաթումիում ամեն ինչ աներևակայելի էր:
Միայն այն փաստից, որ կրկին անգամ «Օկեան Էլզիի» համերգին ներկա գտնվելու հնարավորություն կունենամ արդեն իսկ անհավանական էմոցիաներ են արթնանում: Իրոք հիանալի համերգ էր՝ էմոցիաների գեր-գեր-գերլարում էր: Որքան հաճույք ստացանք այդ համերգից էլ ասելու չի:
Հունիսի 1-ին Երևանում իրոք շոք ամառ է սպասվում:
Մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ «OE»-ն կգա հայաստան: Անցյալ տարի, երբ կրկին լուրեր էին տարածվել հայտնի ուկրաինական ռոք խմբի համերգի մասին, անձնական հաղորդագրություն գրեցի ուկրաինական ռոք խմբի պոշտոնական ֆբ էջին հարցով թե արդյոք համերգ լինելու է հայաստանում թե ոչ, պատասխան ստանալով, որ համերգ չի լիենելու կրկին անգամ հիասթափվեցի:
Այս անգամ ևս թերահավատորեն մոտենալով համերգի մասին լուրերին, որոշեցի կրկին նամակ գրել ֆբ էջին ինչին այս անգամ դրական պատասխան ստացա: Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆեյսբուքյան event-ն ահա այստեղ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
Մեծ հաճույքով կրկին լիքը ֆոտոներ ու վիդեոներ կանեմ ու կվայելեմ համերգը,քանզի Վակարչուկի ձայնի հզորությունը, ելևեջներն ու իրանց երգերի բառերը կտրելու են իրականությունից այդ օրը Երևանը:
Ու եկեք ևս մեկ անգամ հիշեմ թե ինչ լավ էր Բաթումիում այդ հիանալի օրվա տեսագրությամբ:
Հ.Գ.
Մի փոքր զուգահեռ անցկացնելով Երևանի ու Բաթումիի միջև ևս մեկ փաստ արձանագրենք: Երևանում ամենաէժան տոմսը մոտ երկու անգամ թանկ է Բաթումիում տեղի ունցեած համերգի ամենաէժան տոմսից: 20 լարին ընդդեմ 8.000 դրամից մինչև 20.000 դրամ: Մի փոքր թանկ է կարծում եմ, հաշվի առնելով որ հիմնական թիրախային խումբը երիտասարդներն են, բայց դե ունենք այն ինչ ունենք: Անհամբեր սպասում ենք Հունիսի 1-ին:
No comments:
Post a Comment