Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, April 16, 2010

1st Half: April

Բարև Բլոգիս Ընթերցող , ասենք երևի մտածում ես , որ Ես չկամ կամ այնքան զբաղված եմ , որ չլինելու հաշիվ ա: Առաջինում դժվար կարողանամ Քեզ «Ուրախացնել» , բայց կարող եմ հավաստիացնել , որ ազատ ժամանակ չեմ ունեցել: Մի Տեսակ Հանգստի Կարիք էի զգում համ էլ:


Համել միջանկյալներ , Կլասիկո , հազար ու մի բան , Իսկ հիմա էլ արշավը , որին մեկնելու եմ ամսի 18-ին ու կարծում եմ ևս մեկ հետաքրքիր Գրառում կլինի արշավի մասին , որի պատրաստությունները ևս շատ հոգնեցուցիչ էին:
Բայց դեռ կտեսնենք մի քանի Գրառում , որոնք կվերաբերեն անցածին , ինչի մասին չեմ հասցրել խոսել:

Ապրիլի Առաջին Շաբաթն էր , Հետվրաստանյան վիճակներ էին մոտս: Փորձում էի ինչ-որ բաների հետ համակերպվել: Փորձում էի չկարոտել մարդկանց ում արդեն շատ կապվել էի: Մի Խոսքով ինչպես մենք Սիրում ենք օգտագործել խմբեցիքով` «Ընկճախտի» Մեջ էի ընկել:
Իսկ հետո արդեն Միջանկյաներ ու դու մի ասա Բանակային շաբաթ: Մկո , Տիկո հետո Էլ Մինուս:

Մի խոսքով լավ խմել ենք մի շաբաթ: Ամեն օր նույն գրաֆիկով:
Իսկ այդ ընթացքում Էլ Կլասիկո , որը ուրիշ թեմայա , կասեմ միայն որ Երևանյան Կլասիկոյում հաղթանակ տոնեցինք:Իսկ Realmadrid.am-ը շատ արագ նոր բարձունքներա նվաճում հայկական ինտեռնետային միջավայրում , ամեն օր նոր այցելուներ են լինում կարելիա ասել , լսարանը մեծացնում ա:
Այնքան արագ են անցնում օրերը որ չգիտեմ ինչ մասին պիտի գրեի որ մոռացել եմ: Երեկ Hsearch.am-ի հանդիպումն էր Հայ Բլոգգերների հետ , այսօր armenix-ի (Հայկական առաջին Միկրոբլոգ ամբողջովին հայերեն լեզվով) Փաստացի Ներկայացում էր Հանրությանը: Կարծում եմ այս 2 թեմաներով դեռ կհասցնենք զրուցել: Իսկ Առայժմ կասեմ նաև , որ սկսել եմ նոր գիրք կարդալ...

Ու խորհուրդ կտամ լսել`
Nickelback - If today was Your Last Day !!!




1 comment: