Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, January 30, 2016

Լուի Վան Գալ. ՍԱՏԱՆԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ

Մառախլապատ Ալբիոնում 2015-2016 մրցաշրջանը հետաքրքիր է դասավորվում: Անգիական գրանդերից երկուսը չափազանց անհաջող ելույթների արդյունքում կորցրեցին իրենց մարզիչներին: Ի տարբերություն նրա, որ «Չելսիում» շատ աղմուկ հանեց Մոուրինյոի հեռանալը քանց թե Գուս Հիդինգի գալստյանը, ապա «Լիվերպուլում» Կլոպի նշանակումը շատ ավելի մեծ արձագանք ստացավ: Թե՛ Լոնդոնում, թե՛ Լիվերպուլում թիմի ղեկավարները գնացին ծայրահեղ քայլի, քանի որ այլ ելք չկար: Մարզիչները չէին արդարացնում սպասելիքները: Մանչեսթերում երևում է կամ չափից դուրս լավատես են, կամ ոչ այդքան ամբիցիոզ, ինչը կարծում եմ անհնարին է:

Յունայթեդը շարունակում է գլորվել անդունդը.
Չզարմանք, որ ասեմ թե Դեվիդ Մոյեսի «Յունայթեդն» ավելի արդյունավետ խաղ էր ցուցադրում քան Վան Գալինը: Այո՛ դա այդպես է: Մոյեսին չէր քլնգում միայն ամենաալարկոտը, բայց արի ու տես որ Վան Գալն ավելի «հեռուն» է գնացել:  23 տուրերից հետո (29.01.16 հոդվածը գրելու պահին) «Յունայթեդը» վաստակել է ըդնամենը 37 միավոր իր ակտիվում ունենալով ընդամենը 10 հաղթանակ, որոնք էլ իրենց հերթին ոչ այնքան տպավորիչ են: Կարծես «Մանչի» խաղացողները մոռացել են թե ինչպես է պետք գոլեր խփել: Մեկ խաղում նրանք միջինում խփում են 1,22 գոլ: Մինչ այս երբևիցե գրանցված վատագույն ցուցանիշը եղել 1,53: Իսկ ո՞վ է Յունայթեդի լավագույն ռմբարկուն. Ուեյն Ռունին, որքան էլ դա զարմանալի է այն էլ 6 խփած գոլով: Գոլահարների պակասը զգացնել է տալիս: Կարծում եմ Վան Գալը ամեն անգամ զայրանում է լսելով, որ Դի Մարիան կամ Չիչարիտոն հերթական գոլերն են խփել իրենց ներկայիս ակումբներում: Երկուսն էլ հիանալի մրցաշրջան են անց կացնում և դեռ շատ գոլեր կխփեն, բայց ցավոք ոչ «Յունայթեդի» համար և դա առաջին հերթին Վան Գալի և իր «Փիլիսոփայության» պատճառով: Ձմռանը Վան Գալը «Դորտմունդից» վերադարձրեց Յանուզային, մի՞ թե Վան Գալի վերջին հույսը Դորտմունդում ձախողված Յանուզայն է:
«Օլդ Թրեֆորդն» այլևս առաջվանը չէ.
Հիմնականում աշխատում եմ դիտել ԱՊԼ-ի հանդիպումները, քանի որ այն իր դիտարժանությամբ առանձնանում է մնացած առաջնություններից: «Յունայթեդի» հանդիպումները մի փոքր ավելի հետաքրքրությամբ, միգուցե պատճառն այն է, որ Յունայթեդի մի շարք խաղացողներ հանդես են եկել նաև «Ռեալի» կազմում:

Միշտ հիացել եմ «Կարմիր Սատանաների» խաղով, սակայն ոչ այս տարի: Ժամանակին «Օլդ Թրեֆորդում» Յունայթեդի հետ ոչ-ոքի խաղալը կարող էր որպես հերոսություն դիտվել: Այժմ նույնիսկ մրցակիցների հաղթանակները Մանչեսթերի հարկի տակ այդքան էլ տպավորություն չեն թողնում. «Ի՞նչ է որ, արդեն սովորական երևույթ է»: Դի՞տել եք «Լիվերպուլի» հետ հանդիպման առաջին խաղակեսը: Ես դիտել եմ, մեր բակում ավելի շատ ճիշտ փոխանցում են կատարում մինչ գնդակը կորցնելը քանց «Յունայթեդում»: Ես դա վատ մտքով չեմ ասում, բնավ: Ի՞սկ «Սաութհեմփթոնի» հետ խաղը: Պարտվել տանը 0-1 75,408 հանդիսականների աչքի առաջ: Չէ-չէ հնարավոր է աչքերի քանակը եղել մի փոքր ավելի քիչ, ասենք 73450 զույգ, իսկ գիտեք ինչու՞: Երկրպագուները սկսել են ձանձրույթից քնել «Յունայթեդի» խաղերի ժամանակ: Դա արդեն սովորական երևույթ է դարձել, խաղերի ռեժիսյորներն անպայման ցույց կտան քնած երկրպագուների:

A video posted by BenchWarmers (@bewarmers) on
Ավելի լավ է քնեն, քանց թե տեսնեն թե ինչպես է փոխարինման մտած Չարլի Օսթինը 87-րդ րոպեյին գրավում Դե Խեայի պաշտպանած դարպասը: Խաղն իրոք այնքան անհետաքրքիր էր, որ ամենահիշարժան պահը դա փոքրիկ «Մկնիկի» խաղադաշտում վազվզելն էր: Մկնիկը ուղիղ 10 վայրկյանով դարձավ Բրիտանիայի ամենահայտնի մկնիկը: Ոմանք նույնիսկ կատակում էին որ դա «Օլդ Թրեֆորդում» տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձույթունն էր վերջին երկու տարիների ընթացքում, ոմանք էլ առաջարկում էին Թվիթթերյան էջ բացել «Օլդ Թրեֆորդի» փոքրիկ բնակչի համար:


Անգամ Մադրիդում չհանդուրժեցին.
Լինելով Ռեալի երկրպագու զարմանում եմ, որ անգամ «Մադրիդում» Բենիտեսին այդքան չհանդուրժեցին, որքան Վան Գալին հանդուրժում են «Մանչեսթերում»: Ես սովոր եմ, որ «Յունայթեդը» հաղթում է, որ «Յունայթեդը» առաջին հորիզոնականներն է զբաղեցնում և լավագույների շարքում է: Ես հիացել եմ Սեր Ալեքսի «Յունայթեդով»: Ես ուզում կրկին տեսնել ուժեղ և հզոր «Յունայթեդ»: Չեմ հասկանում ինչպես է Սեր Ալեքսը կարողանում հանգստությամբ հետևել տրիբունայից թե ինչ են անում իր այսքան տարիների ընթացքում ստեղծած՝ կերտած թիմի հետ: Ափսոս է... Glory Glory Man United !!

Հ.Գ.
Չեմ սիրում մեջ բերել Դեիգո Մարդաոնայի խոսքերը սակայն նա մի առիթով ասել է. «Չեմ սիրում Վան Գալին, նա մոտ է Սատանայի հետ ինչպես ոչ-ոք»

No comments:

Post a Comment