Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, June 26, 2015

Ինչքան ուզում եք հոսանքազրկեք #ElectricYerevan

Այսօր էլեկտակէներգիայի հերթական թանկացման դեմ ուղղված պայքարի 7-րդ օրն էր: Այն շարունակվեց ինչպես միշտ միասնական տրամադրությամբ և սահուն կերպով վերածվեց 8-րդ օրվան: Այս 7 օրերի ընթացքում բավական շատ իրադարձություններ տեղի ունեցան: Սակայն չեմ կարծում, որ այս պահին կա կարիք հերթով անդրադառնալու ամեն ինչին կետ առ կետ: 
Այսօր Մեր ազգն ունի մեկ նպատակ, որի շուրջ համախմբվել է ողջ ազգը և մենք անպայման հասնելու ենք հաջողության: Օրեցօր մեր շարքներն ավելանում են: Մարդկան անտարբրությունը կոտրվում է, ավելի շատ մարդիկ են մնում գիշերելու Բաղրամյան փողոցում: Քաղաքացիներն ու բարերարները մշտապես ուտելիքով ու ջրով են ապահովում ցուցարարներին: Դա ուղղակի մի աննկարագրելի ու հրաշալի բան է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժը:
Այս սերունդը ունի մի հրաշալի զենք, որը թույլ է անհամեմատ ավելի համակարգված ու իրազեկ պայքար մղել, այդ զենը համացանցն է: Այս սերունդը ունի յուրահատուկ հումորի զգացում, որը թույլ է տալիս մշտապես պահել բարձր տրամադրությունը, միևնույն ժամանակ դա ևս մեկ զենք է, որի միջոցով բարձրացվում են առկա դժգոհություններն ու բողոքները:
Ոչ մի անջատում, ոչ մի թանկացում չի կարող մեր պայքարին ու նպատակի հասնելուն խոչնդոտ դառնալ: Մեր սերունդը տեսել է սով ու ցուրտ տարիներ: Առանց լույս, առանց գազ, առանց ջուր և կարողացել է գոյություն պահպանել ու արդեն այսօր այդ Անկախության սերունդը եկել է կերտելու նոր հաղթանակներ: Տառապանքներս փորձ ունեն և այդ փորձը՝ մանուկ ժամանակ ապրած այդ դառը փորձը օգնելու է մեզ տանել հաղթանակ: Ոչ մի լույսի անջատում մեզ չի կարող կանգնեցնել կամ վախեցնել մեր նպատակին հասնելու գործում !
Մենք ենք տերը մեր երկրի ! #ElectricYerevan #ՈչԹալանին #ՄերՋրցանինՉի
 #ElectricYerevan #ՈչԹալանին 

No comments:

Post a Comment