Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, March 29, 2015

«Խոհանոցը պետք է փոխարինել Ֆորմուլա մեկի բոքսով» կամ Շալանդի ապուրը փչացրեց մեր ախորժակը

Երբ ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում հանդիպեցի մսյո Շալանդին, հաջողություն մաղթեցի ասելով, որ Հայ ազգը հավատում է իր ուժերին և մենք մեծ սպասումներ ունենք: 
Անցան ամիսներ, ապուրներ, աղցաններ... Մսյո Շալանդը եփեց-եփեց և այդպես էլ չստացավ այն աղցանը, որին այդքան բոլորս սպասում էինք: Իսկ դրա համար նա ուներ բոլոր նախադրյալները: Ալբանացիների հետ խաղը փաստեց, որ եռաց Շալանդի խոհանոցի վերջին ապուրը և կրկին անհաջող: Այս մրցափուլում մեր հավաքականը կրկին մնաց ձեռնունայն, որքան ցավալի է դա տեսնել ու զգալ, չէ որ մենք կարող էինք հաղթանակով ավարտել համարյա թե բոլոր հանդիպումները: Մեր տղաները դուրս գալով խաղադաշտ հասնում են հաջողության՝ գոլ են խփում և կորցնում խաղի ղեկը: Դա այդքան էլ ճիշտ բնորոշում չէ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Շալանդն է կորցնում խաղի շերեփը և չես հասկանում թե ինչի մասին է այդ պահին մտածում: Ալբանացիները պայքարեցին մինչև վերջ, և հասան նրան ինչին պետք է հասնեինք ՄԵՆՔ: Սակայն, մսյո Շալանդի խոհարարական հոտառությունը կրկին մեզ ձեռնունայն թողեց: Կխնդրեմ չասել թե Մրցավարն էր մեղավոր, թե կարմիր քարտն էր պատճառը: Մրցավարը ցանկության դեպքում մի քանի տասնմեկ մետրանոց էլ կնշանակեր մեր դարպասին, սակայն դա բարեբախտաբար տեղի չունեցավ
Շալանդը կարծես մոռանում է, որ կարելի է փոփոխություններ անել: Չի նկատում դաշտում հոգնած ֆուտբոլիստներին որոնց անհրաժեշտ է փոխարինել: Շալանդը փոխարինումների մասին հիշում է միայն այն ժամանակ երբ վնասվածք է ստանում խաղացողներից մեկը, կամ արդեն հույս չի լինում ինչ-որ մի բան փրկելու: Դա փաստ է:
Ալբանացիների հետ խաղն ապացուցեց, որ մսյո Շալանդը տեղ չունի Հայաստանի Հավաքականի խոհանոցում և ժամանակն է խոհանոցը փոխարինել Սրընթաց մեքենայի բոքսով, որտեղ կղեկավարի հմուտ մեխանիկ:
Հանդիպման լավագույններից մեկը Գայել Անդոնյանն էր, ով այս թիիմի հենասյուններից մեկն է դառնալու, նրան մեծ ապագա է սպասվում համաշխարհային ֆուտբոլում: 
Կորյանին անհամեմատ շուտ էր պետք դուրս բերել խաղադաշտ, փոխարինելով Մովսիսյանին: Կորյանն իր հերթին շատ ավելի մոտիվացված էր և շատ ավելի նպատակասլաց քանց թե Յուրան երկրորդ խաղակեսում: 
Ահա այսպես պարտվեցինք: 
Կարծում եմ խաղային պրակտիկան, ոչ թե մեր ֆուտբոլիստներին է պակասում այլ հենց մարզչին, տարին 5-6 խաղ ղեկավարելով լավ մարզավիճակում լինել հնարավոր չէ: ժամանակին պրակտիկա կար, որ Հավաքականի գլխավոր մարզիչը մարզում էր բարձրագույն խմբի հանդիպումներից մեկը: Ինչը ավելի շատ խաղի մեջ լինելու հնարավորություն էր տալիս: Կարելի է փորձել կրկին: Միգուցե ստացվի:
Այսօր Շալանդին պահելով հավաքականի ղեկին կցուցադրենք մեր համակերպվածությունն այս անելանելի վիճակի հետ: Մենք համաձայն չենք այս արդյունքի հետ և մեզ ագրեսիվ, արագ ու նպատակասլաց ֆուտբոլ է պետք: 
Կհանդիպենք հունիսին, Երևանում, եկեք հաղթենք պորտուգալացիներին !!

No comments:

Post a Comment