Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, March 3, 2013

Հաղթանակած մի Նոր Գարուն (Նամակ 20-րդ)

4, 10, 30, 100 օրվա ծառայող լինելու ժամանակ Քեզ թվում է , որ մի ամբողջ հավերժություն է արդեն անցել, սակայն գիտակցում ես նաև, որ դեռ մի ամբողջ կյանք արջևում է: Դեռ որքան լավ ու վատ, տագնապալի և ուրախ օրեր պետք է ունենաս, որքան հիասթավես և «Դուխով» լցվես: Այսօր ոչ 100, ոչ էլ 500 օրվա ծառայող եմ, այսօր ոչ թե աճում են թվերն այսօր եկել է արդեն հետհաշվարկի ժամանակը: 100 օր, 99, 98… Դա պետք է զգաս: Անցած ուղին փշոտ էր, ուրախ միգուցե ու հիշվող ինչ-որ տեղ: Դժվարություններով լի՞, կարող եմ ասել, որ ինչ-որ չափ: Բայց այսօր ունենք ինչ ունենք ու դժգոհ չենք մանավանդ որ մնացել է 100 օր, և դա այսօր ամենակարևորն է: Ոչ միայն Մեր համար այլ նաև մեր հարազատների, և դա միգուցե հիմա մեր համար ավելի կարևոր է: Քանի որ գիտես որ հարազատներիդ համար դա ամենասպասված պահն է, գիտես որ դրանից բացի ուրիշ ոչ մի բան չի կարող նրանց համար կարևոր լինել: Այ Էտ Դուխ ա տալիս, այ էտ ստիպումա որ չհուսահատվես: Էտ ա մնում ես կյանքում, մնացածը սաղ սուտ ու փուչ բաներ են;
meeting with Pushkin in Gyumri
Ինչի՞ եմ միշտ հոգնակիով խոսում; Որովհետև ես մենակ չեմ, վստահ եմ, որ եթե ոչ բոլոր այլ շատ Դեմբելներ հետնց այսպես են մտածում:
Զգում ես արդեն ԳՌ կյանքի շունչը: Հիմնականում դրան օգնում են հարազատ մարդիկ ում հետ անընդհատ ու անընդմեջ խոսելով չես էլ զգում թե ինչպես են անցնում օրերդ: Մերսի Ձեզ :Ճ
Ինչի՞ց կարող ենք այսօր խոսել:

Թեմաները շատ են: Քաղաքականությունից չենք խոսելու, չսպասե´ք: Ավելի հետաքրքիր ու բովանդակալից թեմաներ կան: Չմտածեք թե ես թքած ունեմ Իմ երկրում կատարվող իրադարձությունների վրա: Բայց այսօր այդ օրը չէ և վերջ: Ես Զինվոր եմ, ես դուրս եմ քաղաքականությունից, Ես ծառայում եմ իմ երկրին և դա է այսօրվա միակ ճշմարտությունը: Երանի բոլորը լինեին իրենց Հայրենիքի զինվորները…

«Էլ Կլասիկո»
Մի թե կա նենց մեկը, ո՞վ կարող է ասել, որ վերջին երեք Խաղերում Բարսան չկար ու չկար խաղով: Չկա տենց մարդ, եթե իհարկե նա իրեն համարում է սթափ դատող:
Իսկ ու՞ր է Մեսսին, լեգենդը, «մեծն»` այդքան փառաբանված և ուրճացված Մեսսին: Ու՞ր է նա: Ասե՞մ: Ռաֆաել Վառանի մեջքի հետևում: Մեսսին անզոր էր պայքարելու Վառանի հետ: Ֆրանսիացի երիտասարդը այսօր ՄԵԾագույն նշանակությունն ունի Ռեալի համար ըստ իս: Նույն «Մանչ»-ի հետ խաղում նա ազատազրկեց Վան Պերսիին, Ռունին էլ համարյա չերևաց: Այդ տղան իսկական ադամանդ է Ռեալի համար:
Alvaro Morata

Ալվարո Մորատա, երևի գիտեք, որ ես այդ Ֆուտբոլիստի խաղին առանձնակի ուշադրությամբ եմ հետևում: Մադրիդյան դպրոցի հույսն ու առաջամարտիկը փայլում է: Փայլում է, սակայն դեռևս ոչ իր ամբողջ փայլով: Նա դեռ փորձի պակաս ունի, ինչը երբեմն խանգառում է նրան ժամանակին` ճիշտ գործելու հարցում: Բայց կարծում եմ սենց շարունակվի Իգուաինն ու Բենզեման լուրջ խնդիրներ կունենան մեկնարկային կազմում հայտնվելու հետ կապված:

Ավարտելով Մադրիդյան էքսկուրսը, հիշեցնեմ, որ շուտով Մարտի 6-ին մեր սիրելի Ակումբի ծննդյան օրն է: Ուզում եմ շնորհավորել տոնդ Մադրիդ: 1902թ.-ից մինչ այսօր դու պարգևում ես քո երկրպագուներին հաճելի պահեր, ժամանակ առ ժամանակ փորձում ես նրանց հավատարմությունը, և պահում քո կողքին ամենանվիրյալներին: Դու Մեր Մադիրդն ես, Դու Մեր Ակումբն ես, Դու Մեր Կյանքի անբաժան մասն ես: Մադրիդիզմը ուղղակի խոսք չէ, Մադրիդիզմը ապրելակերպ է: Հալա Մադրիդ !!

Raphael Varane
Ռաուլիտոն` գոլեր է որ խփում է «Ալ Սադդ»-ի կազմում: Բոլորս հիանում ենք և ափսոսում ինչ-որ տեղ: Բայց մեկ է ուրախությունը գերակշռում է:

Վեռադառնամ իրականություն` Գյումրի:

Օրս չեմ համարում կորած երբ մի ինչ-որ օգտակար բան եմ անում, ինչ-որ մի բան եմ սովորած լինում: Մի այլ տիպի կայֆ ա երբ կպնում ես ինչ-որ մի գրքի ու ոչ գիշեր, ոչ վերակարգ, ոչ էլ համակարգչային գործեր չեն կարողանում քեզ պոկել այդ գրքից, կարդում ու կարդում ես չես կարողանում կշտանաս: Այ գիքրը պետք է այ տենց լինի:
Նու, առաջին նման կոչման արժանացած գիրքն իմ համար «Arch of Triumph»-ն էր: Իրոք անհամբերությամբ էի սպասում թե երբ կհաջողվի նորից գիրքը վերցնել ու շարունակել այն կարդալ:
«Человек велик в своих замыслах, но немощен в их осуществлении. В этом его беда и его обаяние»
Arch of Triumph
«Женщин следует либо боготворить, либо оставлять. Другого быть не может»
“Остаться друзьями? Развести маленький огородик на остывшей лаве угасших чувств? Нет, это не для нас с тобой. Так бывает только после маленьких интрижек, да и то получается довольно фальшиво. Любовь не пятнают дружбой. Конец есть конец“.
Վերջին միտքն առավել քան «Դզեց»: Ընդհանրապես գրքերից խոսալ կարող եմ օրերով` մանավանդ երբ խոսքը նման «խելացի» գրքի մասին է: Մերսի Ռեմարկին:

Եվ ի վերջո պատուհանից այն կողմ արդեն Գարուն է: Գարուն է փողոցներում, բակերում, տներում ու մեր սրտերում: Այդքան սպասված գարուն, երբ ամեն ինչ պետք է նոր իմաստով լցվի ու նոր կյանք սկսի: Փորձեմ և Ես վերաիմաստավորել այն ինչ իմ շուրջն է և այն ինչ կարևոր է իմ համար: Գարնան մնացած 90 օրերը թող անցնեն աննկատ սակայն բովանդկալից:
Այսօրվա համար երևի թե այսքանը: Կհանդիպենք միգուցե կրկին` շատ շուտով: Իսկ մինչ այդ.
Մնացեք Խաղաությամբ:
Հավերժ Ձեր` ս-տ Մարկոսյան:

No comments:

Post a Comment