Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, April 24, 2012

Հասիր նրան ինչ սիրում ես... (նամակ 16-րդ)

Ողջույն Բլոգոսֆեռա: Ինչպես եք: Արդեն երկու ամսից ավել է ոչ մի տող, ոչ մի բառ չեմ գրել այստեղ, միայն ժամանակ առ ժամանակ կարճ 147 նիշանոց հաղորդագրություններ թվիթթերում, պատճառը նույն ժամանակն է , ավելի շատ կենտրոնանալու և սիրելի գործին ժամանակ տրամադրելու խնդիրն էր պատճառը: Նման երկար դադար չէր եղել և վստահեցնում եմ, որ հաստատ չի լինի այլևս: 
Օրերն անցնում են արագ, չէի ասի աննկատ, բայց թռնում են իրենց հետ առաջ տանելով թե խնդիրները և թե հաճելի պահերը:
 Փորձեմ մի քանի բառով նկարագրել վերջին երեք ամիսների ինձ համար ամենահետաքրքիրն ու հիշարժանը:
 Հունվարին` եթե մի պահ մոռանանք տագնապների և բանակի օրվա մասին գլխավորը նորակոչիկ զինվորների երդման արարողության ժամանակ իմ ելույթն էր, որն ինչ մեղքս թաքցնեմ բավական հաճելի զգացողություններ պարգևեց ինձ:

 Հունվարի վերջում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում տեղի ունեցավ ևս մեկ շատ կարևոր բան մեր զորամասի համար: Բոլոր զինվորները և նույնիսկ բազմաթիվ սպաներ լուռ դժգոհություն էին արտահայտում սաստկալի ցրտի պայմաններում շարահրապարակով և առանց բուշլատ ճաշարան գնալու համար: Չեմ հասկանում մի թե զորամասի ղեկավար կազմը իրավասու չէ նման որոշումներ կայացնել և մինիմում վարչության պետի հրաման էր պետք, որ զորքը օրը երեք անգամ չսառի շարահրապարակում: Այստեղից շատ սահուն անցնում ենք ևս մի լուրջ խնդրի, որ մեր բանակում «ձևականությունների» հետևից շատ են ընկնում դնելով դա կարգապահության տեղ մինչ դեռ զինվորների մի մեծ մաս կաշկանդված է զինակիցների դիմաց ինչ-որ մի բան կարդալուց, հաճախ ոչ անհիմն պատճառաբանելով, որ «Ես չեմ կարա նորմալ կարդամ»: Ինչև է սա միայն չարյաց փոքրագույնն է:
Փետրվարի գլխավոր իրադարձությանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և մի շարք այլ բարձրաստիճան սպաների այցն էր գունդ: Յուրի Խաչատուրովը ներկա եղավ անցկացվող պարապմունքներին(նշեմ, որ այդ օրը մի քիչ տաք էր -15 աստիճան, ցուրտը ևս չվրիպեց Յ.Խարատուրովի ուշադրությունից, և իր հերթին, թե ինչու են նման ցրտին զինվորները պարապմունքներին անցկացնում դրսում սրտացավ սպառիչ պատասխան, որ զինվորները սովոր են նման պայմաննորում դաս անելուն): (Անշուշտ)), շրջեց զորամասով, վերջում հանդիպեց և «Անկեղծ զրույց» անցկացրեց մեզ հետ: Գեներալ-գնդապետը խոսեց ներկայիս իրավիճակի մասին ամբողջ աշխարհի մասշտաբով, և հատ առ հատ բացատրեց թե ամեն մի ուղղությամբ զարգացումը ինչպես կարող է անդրադառնալ  Հայաստանի վրա և թե ինչպես են պատրաստվում հնարավոր զարգացումներին մեր զինված ուժերը: Խոսեց նաև մեր «ոխերիմ» հարևանների մասին: Նշելով մեր ծանրակշիռ առավելությունները ազերիների նկատմամբ հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Ռազմական գաղտնիքներ չեմ բացահայտի միայն ասեմ, որ հանդիպումից հետո բոլորիս դուխը միլլիոն էր ու բռնվիր ազերի բանակ: Յուրի Խաչատուրովի համոզիչ խոսքը բոլորիս բարոյա-հոգեբանական վիճակի վրա անկրկնելի տպավորություն թողեց, ափսոսում եմ, որ նման հանդիպումներ հաճախ չեն լինում:
 Ինչպես ասեց Յ.Խաչատուրովը այսօր մեծ միջոցներ են ներդրվում բանակի զարգացման մեջ, իսկ եթե հանկարծ պատերազմի վտանգը մեծանա, ապա ոչ մի միջոց չեն խնայի մեր բանակի համար նորագույն զենք, ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու համար:
Սենց տարվելով հանդիպման տպավորություններով մոռանում էի արդեն, որ արդեն երկու ամիսա պահակային ծառայությունն ինձնից անպակասա, կամ ավելի շուտ ես պահակային ծառայությունից անպահաս եմ:
 Շատ չխորանամ, պատմելու ևս շատ հոտաքրքիր բաներ կան (երևի թե), բայց կրկին ժամանակը սուղ է, գրեմ մի տեղ չմոռանամ, որ հետո էլ Ձեզ պատմեմ, հետոն կլինի ամենաշատը մեկ ամսից, երբ կվերադառնամ ճամբարային հավաքներից, ցեխոտ, հոգնած ու տուն վերադառնալու պես մի զգացողությամբ:
Իսկ մինչ այդ անդրադառնալով պաշտպանության Սեյրան Օհանյանի ուղերձին, որը բոլորս «անգիր» գիտենք, կցանկանայի մեջ բերել մի արտահայտություն, որը կարդալուն պես մնաց մեջս և հաստատ միշտ էլ կմնա «Հասիր նրան ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն ինչ քեզ կհասնի»:

No comments:

Post a Comment