Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, March 22, 2012

Red Bull Paper Wings Armenia 2012

 Ողջույն բոլորին, առավել ևս ակտիվ կրեատիվ, պարապ նստել չսիրող երիտասարդությանը: Ուսանողներին որոնց խելքն իրենցը չի հետաքրքիր և ինքնատիպ միջոցառումների ու մրցությունների մասնակցելու համար:
 Երևի Ձեզնից յուրաքանչյուրը մանուկ հասակում գոնե մեկ անգամ պատրաստել է թղթե ինքնաթիռ: Ո՞վ կարող է պատկերացնել, որ մանկական զբաղմունքը կարող է քեզ տանել ուղիղ Զազբուրգ: Ինչպե՞ս: Շատ արագ` հետաքրքիր և ինքնաթիռով :)

 Իսկ հիմա ավելի կոնկրետ, թե ինչպե՞ս անել, որպեսզի Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը հենց Ձեզ տանի Զազբուրգ:

 Մարտի 27, 28, 29 Երևանում տեղի կունենա Red Bull Paper Wings (Ռեդ Բուլլ թղթյա-թևեր) մրցության Հայաստանյան նախընտրական փուլը: Կարող են մասնակցել բոլոր ուսանողները: Նույնիսկ նրանք` ովքեր չգիտեն, թե ինչպես կարելի է թղթից պատրաստել ինքնաթիռ:
 Իսկ հիմա մի քիչ պատմությունից և սեփական տպավորություններից:
  2009-ի ապրիլին Երևանում տեղի ունեցավ Red Bull Paper Wings մրցությունը: մասնակիցները մրցեցին երեք ձևերում` ամենաերկար թռիչք, ամենաերկար օդում ճախրող ինքնաթիռ և ամենագեղեցիկ թռիչք:
 Հաղթողները մասնակցեցին Ավստրիայում տեղի ունեցած եզրափակչին:
 Հիշում եմ,թե ինչպես մասնակցեցի ես Paper Wings-ին: Ես և Նարեկը գրանցվեցինք կայքի միջոցով, հաստատեցինք մեր գրանցումը միջոցառումից առաջ, ու սկսվեցին ինքնաթիռներ պատրաստելու փորձերը, մինչև հիմա էլ մի 5-6 ձև ինքնաթիռ կարամ պատրաստեմ: Էլ չեմ ասում, թե ինչ հրաշալի մթնոլորտ էր ամբողջ միջոցառման ընթացքում:
 Հիշում եմ, որ ինքնաթիռս թռավ 17 մետր, բայց չհաղթեցի այդ անգամ :((
 Այս անգամ ցավոք բախտ չի վիճակվում ինձ մասնակցելու Paper Wings-ին (Ձեր հաղթելու շանսն ավելանում է մեկով :)) փոխարենը ես կոչ եմ անում բոլորիդ մասնակցել և փորձել Ձեր բախտն ու Ձեր ինքնթիռը:

Ուրեմն այսպես` 
  1. Նախ գրանցվում են  Paper Wings-ի կայքում և լրացնում տվյալներն այստեղ:
  2. Facebook-ում կա հատուկ event, որտեղ կարող եք տեսնել Paper Wings-ի մանրամասները:
  3. Վերջին տարբերակով , ոնց էլ չլինի միջոցառումից առաջ կարծում եմ կկարողանաք տեղում գրանցվել (եթե իհարկե այնքան զբաղված եք, որ inet-ով չեք հասցրել):
Ձեզ մի խորհուրդ փորձված օդաչուից! Մի զլացեք և փնտրեք համացանցում ինքնաթիռ պատրաստելու յուրօրինակ ձևեր, դրանք Ձեզ հաստատ պետք կգան և կօգնեն հաղթել:
 Չմոռանաք հետո կիսվել տպավորություններով: Բոլորիդ ցանկանում եմ բարի թռիչք և փափուկ վայրեջք:

No comments:

Post a Comment