Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, November 17, 2011

When September ends… (նամակ 12-րդ)


Տոներով լի սեպտեմբեր ամիսն ավարտվեց: Հոկտեմբերն իր հետ բերեց ցուրտ, անձրև և ձյուն Մասիսի լանջերին: Շուտով` ավելի ստույգ 3 շաբաթից կսկսվեն քննությունները: Պետք է կենտրոնացնել ուժերը` վերհիշել սովորածը և լավագույն կերպով պատրաստվել: Նոյեմբերի առաջին շաբաթում մենք հրաժեշտ կտանք կապի ուսումնական գումարտակին և կցրվենք զորքեր:
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում վերադասի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր` Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը, որը հերթական անգամ ուղղված էր զինվոր-ապա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը ինչպես նաև ժամկետային զ/ծ շրջանում կարգապահության բարձրացմանը: Քննարկվեցին որոշ առանձին ներզորամասային դրվագներ, սակայն այդ օրը հարցեր Ղեկավարությանը չհնչեցին:
 Փորձելով վերլուծել խնդիրները ես հիմա կփորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել որոշ խնդիրների պատճառներ և կփորձեմ լուծումներ առաջարկել:

 Ինչու՞ են զինծառայողները պահում բջջային հեռախոսներ:
 Առաջին հերթին ծնողները, նրանք միշտ անհանգստանում են իրենց զավակների համար, այդ իսկ պատճառով ցանկանում են ամեն րոպե հնարավորություն ունենալ իմանալու թե ինչպես է իրենց որդին:
 ՊՆ հեռախոսներ ճիշտ է կան, բայց հիշեցնեմ, որ նրանցով հնարավոր է զանգահարել միայն Viva CELL-ի բաժանորդների, այն էլ 20 դրամ րոպե սակագնով, գումարած դրան շատ հաճախ ցանցը լինում է ծանրաբեռնված, զանգահարել չի լինում, երբեմն էլ մարտկոցներն են նստած լինում:
 Եթե այս ոլորտում էլ մենաշնորհ չլիներ միգուցե ամենինչ կարգավորվեր: Եթե օպերատորներից գոնե ևս մեկը` ենթադրենք Orange-ը նման հնարավորուններով հեռախոսներ տրամադրեր, ապա կարծում եմ հեռախոս պահողների թիվը կկրճատվեր, քանի որ Orange-ի բաժանորդների թիվը բավական մեծ է:
 Ինչու՞ են զորամասի ինքնակամ լքման դեպքերը շատ:
 Մի պարզ պատճառով` երբ զորամասներից մեկում արտակարգ դեպք է գրանցվում փակվում են բոլոր զորամասերի ազատ արձակումները, ինչի հետևանքով էլ շատանում են ինքնակամ լքումները: Բացի դրանից յուրաքանչյուր զինվոր ցանկանում է իր ծնողի հարազատի կողքին լինել ծննդյան օրը, կամ ինչ-որ մի կարևոր պահի: Իհարկե նրան այդ հնարավորությունը չի ընձեռվում, մնում է մի բան` գնալ սամավորլկա ու թքած թե հետո 10 օր չես նստի:
  Կարգապահության և արտակարգ դեպքերի նվազեցման խնդիրը այժմ կարևորագույնն է: Զինվորը պետք է պարապ և անբան չմնա, որպեսզի իր գլխին փորձանք չբերի, սակայն նաև պետք է հանգստանա և նպատակային ծախսի իր մտավոր և ֆիզիկական ուժը: Հրամանատարները պետք է գերազանց իմանան իրենց զինվորների կարողությունները, պետք է հեղինակություն լինեն իրենց զինվորների համար: Ես հավատում եմ, որ այդպիսի բան հնարավոր է, ուղղակի պետք է «կպնել» և անել դա:
 Գաղափարներ, առաջարկներ և լուծումներ շատ կան, ուղղակի չգիտես թե ում և երբ այդ ամենը ներկայացնես` որ քեզ հանկարծ սխալ չհասկանան և փորձեն  ինչ-որ մի բան անել` ավել հզոր և կայուն բանակ ունենալու համար:
 Նախորդ շաբաթ մեր իսկ ձեռքերով վերանորոգեցինք մեր վաշտի «Տեղեկատվության և ժամանցի» սենյակը, անձամբ ես հավեսով մասնակցեցի «Ռեմոնտին»: Ավարտելուն պես այն կկահավորվի «Վերջին» ստենդներով և կլինի լավագույնը զորամասում:

No comments:

Post a Comment