Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, May 21, 2011

Osama vs Obama կամ "Չարի Վերջը"

 Վերջերս ընդհանրապես չեմ անդրադառնում Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր եկել է բացը լրացնելու օրը:
Մայիս ամսվա ամենաառաջին համաշխարհային նշանակության իրադարձությունը տեղի ունեցավ Մայիսի 1-ին: Ինչպես հաղորդում էին Ամերիկյան լրատվամիջոցները ԱՄՆ-ի զինված ուժերը Պակիստանում վերջապես Գտել և ոչնչացրել են աշխարհի համար մեկ տեռորիստ Ուսամա Բեն Լադենին:  Ինչո՞ւ հենց հիմա: Ինչո՞ւ այսքան տարի անց:

Դեռ 2001-ին ամբողջ աշխարհի առաջ քավության նոխազ դարձած Բեն Լադենը համարվելով աշխարհի ամենավտանգավոր մարդ , ԱՄՆ-ի կողմից սկսեց հետապնդվել ինչպես երբեք: Մի թե հավատալ կարելի է , որ ամենակարող ԱՄՆ-ն այսքան տարի չէր կարողանում գտնել նրան: Այն դեպքում երբ մինչ սեպտեմբերի 11-ը նույն Բեն Լադենը բավական մոտ էր ԱՄՆ-ի ղեկավարությանը , էլ չասենք այն մասին , որ նրա հարզատներն ապրում էին ԱՄՆ-ում: Առանց ինչ-որ խնդիրների ու շատ էլ լավ: Անցավ 10 տարի , այդքան ման գալուց հետո դու մի ասա գտան Պակիստանում ու միանգամից ոչնչացրեցին , շատ արագ թաղեցին , եթե կարելի է դա թաղել անվանել: Ես տեղյակ եմ , որ ըստ մուսուլմանական ադաթների Մարմինը ջրին է հանձնվում միայն այն պարագայում երբ Հողը գտնվում է շատ հեռու մահվան վայրից: Բայց ինչո՞ւ կայացվեց նման որոշում: Չես կարող ասել: Անձամբ իմ կարծիքով Բեն Լադենը եթե վախենալու բան ունենար վաղուց արդեն իրեն խաղից կհաներ ու իր համար մի տեղ հիմա հանգստանալուց կլիներ իր անհամար փողերով: Ով գիտի այդպես էլ կա:

Բեն Լադենը մի Միֆ էր , որը ստեղծվեց ԱՄՆ-ի ղեկավարության կողմից , իրենց որոշ քմահաճույքները բավարարելու համար: Բազմաթիվ մեղքեր ուրիշի , ավելի շուտ համաշխարհային տեռորիզմի վրա բարդելու և դրա պատրվագով հազար ու մի ռազմական գործողություններ սկսելու համար: Սեփական ժողովրդին ահ ու սարսափ ներշնչելու , համախմբելու և ինչ-որ մի նպատակի իրենց գործունեությունը ծառայեցնելու համար:

Խոսաքցություններ կային , որ Բեն Լադենը սպանվել է դեռևս 2005-ին Չեչնյայում: Եթե դա նույնիսկ այդպես է , ապա պարզ է , որ դա չէր հրապարակվի , քանի որ դա ձեռնտու չէր ԱՄՆ-ի կառավարությանը: Այժմ երբ առջևում նախագահական ընտրություններն են և նախագահ Օբամայի վարկանիշը բավական իջել է: Միակ ելքը ցույց տալու , որ Օբամայի կառավարման ընթացքում ինչ-որ մի դրական բան է եղել , դա Բեն Լադենին մեծ բեմից հանելն էր: Միակ հաղթական խաղաթուղը , որն այլևս չկա !
Ամեն դեպքում ինձ թվում է , որ այդ ամենը բեմականացված ներկայացում էր ամբողջ աշխարհի համար: Իսկ իրականությունը մենք այդպես էլ չենք իմանա:

No comments:

Post a Comment