Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, August 17, 2013

Կայանատեղիներ Հեծանիվների Համար

Մի պահ երբ տեսա, նույնիսկ աչքերիս չհավատացի: Էս չլինի՞ որոշել են փողոցներում հեծանիվների համար կայանատեղիներ պատրաստեն:
Հեծանիվների համար նախատեսված կայանատեղի
Շահումյանի հրապարակում
Այոոոո, ուր էր մեզ սենց բախտ մեկ էլ, ինչ-որ Սիթի Փրոմոուշըն ընկրություն հեծանիվների կայանատեղիներ ա տեղադրում: Ճիշտ ա փոքր-մոքր են, բայց դե չեղածից լավ ա: Մոտ ապագայում երևի դաժե կշատանան: Ուղղակի սիթիփրոմոուշըն7@մեյլ.ռու այ սենց մեյլ ունեցող ընկերության ինչին ա հեծանիվների կայանատեղիներ պատրաստելը ինչ-որ չեմ ջոգում: Դե ժամանակը ցույց կտա դեռ, բայց որ կա արդեն վատ չի:Մանրից հեծանիվ քշելու կուլտուրան գնում ա առաջ իրա բոլոր հետևանքներով, դժվարություններով ու նորամուծություններով: Կայֆոտ ա էլի:Ահա այս հեծանիվների կայանատեղին գտնվում է գտնվում է Շահումյանի հրապարակում:

No comments:

Post a Comment