Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, August 20, 2013

«Կուրսի չես` մի գրի, կամ էլ կուրսվի` նոր գրի» կամ «Պահանջում ենք հերքում Hraparak.am լրատվական կայքից»

Բարև նորարար և առաջադեմ իմ ընթերցողներ: Մեկ-մեկ լինում ա չէ, որ համբերության բաժակըդ՝ որը վեդրոյա լցվումա ու ուզում ես միհատ արտահայտվես: Այ էտ պահնա եկել նի զա չտո տեղը:
Արա մեկ-մեկ զարմանում եմ, ես ինչ տիպի տգետ ու նորության մեռած լրագրողներ ունենք, քոփի-փեյսթի ու կասկածելի բովանդակությամբ չճշտված ինֆորմացիայի ֆանատներ:
Այ սենց մի դեպք էլ ես քանի օրվա մեջ եղավ: Հրապարակ հայտնի թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը իրենից գոհ-գոհ «Հավաստի» ինֆորմացիաներ ա տարածում , չփորձելով ճշտել թե արդյուք հավաստի են իր տեղեկությունները, թե ոչ:

Մի խոսքով, ինչ գլուխներդ ցավացնեմ խնդրում եմ կարդալ.

Պահանջում ենք հերքում Hraparak.am լրատվական կայքից




Հայ Առաջադեմ Երիտասարդութուն հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում կապված Սյուզան Սիմոնյանի www.hraparak.am լրատվական կայքում «Գենդերը Նոր Ավարայր է հայերի դեմ» հոդվածի հետ կապված (Տե´ս http://hraparak.am/news/view/38402.html), որը կայքում է հայտնվել օգոստոսի 16-ին: Հոդվածն ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպության «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի մասին:

Առանց որևէ տեղեկատվություն ճշտելու մեր կազմակերպությունից, լրագրողը հարցազրույց է վերցրել Խաչիկ Ստամբոլցյանից, ով հերյուրանք է տարածում կազմակերպության ծրագրի մասին:

Հոդվածն ամենասկզբից սկսվում է ապատեղեկատվությամբ: Լրագրողը, առանց ճշտելու որևէ տեղեկատվություն ծրագրի հիմնական կազմակերպիչ ՀԿ-ից,  նշում է, որ սեպտեմբերի 14-21-ը Հայաստանում միասեռականների հավաք է կազմակերպվելու, որը ֆինանսավորում են օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններ: 

«Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների երիտասարդներ, փորձագետներ, երիտասարդական աշխատողներ, ովքեր հետաքրքրված են գենդերային հավասարության հիմնախնդիրներով և իրենց երկրներում աշխատում են այդ ոլորտում: Ծրագրի հիմնական նպատակն է՝ համախմբել տարբեր եվրոպական և հայկական կազմակերպությունների և նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը: Ծրագիրը նախատեսում է դառնալ հարթակ երիտասարդական կազմակերպությունների համար՝ զարգացնելու նոր ծրագրեր և գաղափարներ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտներում: Իրենց այցի ընթացքում եվրոպացի փորձագետները կծանոթանան գենդերային հավասարության ոլորտում հայաստանյան ՀԿ-ների փորձին և աշխատանքին, կզարգացնեն համագործակցութուն և կքննարկեն իրենց երկրների հասարակական կյանքում տղամարդկանց և կանանց հավասար ներկայացուցչության և կանանց նկատմամբ բռնության ու դրա դեմ պայքարի հիմնահարցերը:

Ինչպես նշվում է www.hraparak.am կայքում, ծրագիրը ֆինանսավորում են օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններ:

Լրագրողից մեծ ճիգեր չէր պահանջվի պարզելու, որ ծրագիրը ֆինանսավորվում է ոչ թե ինչ-որ կազմակերպությունների կողմից, այլ Եվրոպական Միության Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի կողմից: Այս ծրագրի շրջանակներում վերջին 7 տարիների ընթացքում  հարյուրավոր հայ երիտասարդներ հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր սեմինարների ու դասընթացների եվրոպական տարբեր երկրներում՝ ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, ճանապարհորդելով գրեթե անվճար և ձեռք բերելով կարևոր գիտելիք ու հմտություններ: Մենք հույս ունենք, որ հոդվածը գրելիս լրագրողը նպատակ չի ունեցել վարկաբեկելու Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ի գործունեությունը, և տվյալ հոդվածը եղել է պարզապես անփութության հետևանք:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպությունը դիմում է www.hraparak.am կայքի խմբագրակազմին և, մասնավորապես, լրագրող Սյուզան Սիմոնյանին հերքում տպագրելու նպատակով և պատրաստ է լրացուցիչ տեղեկություն տրամադրելու ծրագրի մանրամասների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ կազմակերպությունը պահանջում է Խաչիկ Ստամբոլցյանից ներողություն խնդրել ապատեղեկատվության տարածման համար առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Մասնավորապես խոսքը վերաբերում է հոդվածի առաջին մի քանի մտքերին, որտեղ գենդերային հավասարության մասին սեմինարը ներկայացվում է որպես միասեռականների շքերթ-հավաք:

Հակառակ դեպքում, կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում իրավական մեխանիզմների կիրառման միջոցով պատասխանատվության ենթարկել պրն. Խաչիկ Ստամբոլցյանին:

Ցավալի է, որ նման կեղծ լուրերի տարածումը որոշ լրատվական կայքերին հեղինակություն ու սոցիալական կայքերում դիտումներ է բերում: Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ը վստահ է, որ www.hraparak.am կայքը դրանց կարիքը չունի և սա ընդամենը կայքի լրագրողի` ոչ համակողմանի լուսաբանման արդյունք է:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ

Հեռախոս: (010) 523870

Բջջ. Հեռախոս: (091) 235162
«Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի մասին բջջ. Hեռախոս: ( 091) 596235

Էլ. Փոստ: apy@apy.am

Ծրագրի էլ փոստ: pba.genderperspectives@gmail.com

Հ.Գ.
Հայեր ջան, մի եղեք այդքան չուզող, մանավանդ երբ մարդիկ Ձեզ ոչ մի վատ բան չեն արել, այլ հակառակը, միայն լավն են անում Ձեր, Ձեր Երեխաների, ծանոթների ու բարեկամների ու առհասրակ Հայ ժողովրդի երիտասարդության մտքի ու հնարավորությունների առաջխաղացման համար:

No comments:

Post a Comment