Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, September 19, 2012

Red Bull X-Fighters Jams in Yerevan

Ողջույն էքստրիմի, Ռեդ Բուլի ու ակտիվ ապրելակերպի սիրահարներ:
Սեպտեմբերի 29-ին Երևանի ամենակենտրոնում` Հանրապետության Հրապարակում սպասվում է անկրկնելի շոու, որը երազում են տեսնել ամբողջ աշխարհում:
Երևանում տեղի կունենա «Red Bull X-Fighters Jams»-ը


Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին, Երևանում` Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի կունենա բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Red Bull X-Fighters Jams. սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում:


Երևանը կդառնա հեղափոխության ականատես, հեղափոխություն ձգողության ուժի դեմ: Հանրապետության հրապարակում՝ բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերը կսավառնեն երկնքում՝ կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները: 
Red Bull X-Fighters Jams՝ բոլորովին նոր շոու, որը Հայաստանի բնակիչները մինչ օրս տեսնել են միայն հեռուստաէկրաններին:

Հայաստանի բնակիչներին ապշեցնելու են համաշխարհային հայտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) ևԱլեքսեյ Այսինը (Ռուսաստան): 
Մարզիկների ներկայացումները կանցկացվեն երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց անհավանական հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:


No comments:

Post a Comment