Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, September 2, 2012

Նամակ 17-րդ

Ողջույն շոգից փրկություն փնտրող և համացանցում այն գտնող բլոգոսֆեռա :)
Ինչպես տեսնում եք. you have one new message :D
 Message-ս Ձեզ՝ ավելի շուտ նամակս, հերթական անգամ գրում եմ մեծ տպավորությունների և բազմաթիվ իրադարձությունների ազդեցության ներքո: Չնայած նամակներս ավելի քիչ են դարձել, ծավալը շատացել է, բայց բովանդակությունն էլ երևի չի տուժել ամեն դեպքում:
 Չգիտեմ անդրադառնամ արդյոք արձակուրդիս թե, ոչ: Ուղղակի կասեմ, որ հիանալի 15 օր անցկացրեցի իմ սիրելի միջավայրում, հարազատ մարդկանց հետ: Բայց այդ 15 օրն էլ բավական չեղավ բոլոր պլանավորածը հասցնելու և բոլորին տեսնելու համար (ինչի համար՝ ես ներողություն): Եվս մեկ անգամ ուզում եմ մեծ շնորհակալություն ասեմ նրանց՝ ովքեր ուրախությամբ լցրեցին այդ 15 օրը:

Վերադարձանք Զորամաս: Բնականոն և նույնիսկ մի քիչ կարոտած առօրյաին: Ու միանգամից նախապատրաստական փուլի բուռն գործընթացները սկսեցին լցնել օրս:
 Ամսի 10-ին սկսվեց նոր ուսումնական փուլը՝ մարտավարաշարային եռօրյա պարապմունքներով: Պետք է պատրաստվել լավ, ամեն ինչ վերհիշել, նորից կրկնել, փորձել գործնականում և ամենակարևորը հստակ ճշտել մարտական հաշվարկը )))
 Այ սա այն ժամանակահատվածնա, երբ օրվա վերջում պառկում ես մահճակալիդ և ասում «Վայ ես ինչ հոգնած եմ ու ես ինչ լավ եմ քնելու ես»: 3-րդ վերջին օրը մեր խնդիրն էլ ավելի էր բարդացել քանի որ անձնակազմը ամբողջական չէր և մեր ուսերին բառիս բուն և փոխաբերական իմաստով կրկնակի բեռ էր դրված: Բայց դե ինչպես միշտ պատվով և ժամանակին կատարեցինք մեր առջև դրված խնդիրները: Այս տագնապները նաև բարդ էին նրանով, որ մեծ էր մեր դիվիզիոն եկած նորակոչիկների թիվը: Նրանց պետք էր սովորեցնել, բացատրել և օգնել: Ինձ որ մնաց միայն մի ուսումնական փուլի սկիզբ ու վերջ: Ինչ լավ զգացողությունա դա :Դ
 Նորակոչիկների մասին խոսեցի: Ասեմ նաև, որ ելույթ պետք է ունենամ նորակոչիկների երդման արարողության ժամանակ: Այս անգամ ևս կարծում եմ լավ կանցնի ելույթս: Փորձ ունենք վերջ ի վերջո նման բաների ))
 
Մի քիչ ֆուտբոլի մասին :Դ
 Հուլիսի 10-ին իր առաջին մարզումն «Ալ Սադդ» թիմի կազմում անցկացրեց Ռաուլը: Շատ երկար սպասված էր այդ մարզումը: Տեսնենք թե «Ալ Սադդ»-ում ինչպիսի արդյունքներ ցույց կտա Ռաուլիտոն: Ռաուլի «Ալ Սադդ» թիմի կազմում առաջին մարզման նկարները կարող եք դիտել այստեղ:
 Համացանցից չեմ խոսալու: Անկեղծ եմ ասում զզվանքս գալիսա հենց բացում եմ fb-ն սաղ մենակ մի բանից են գրում, ինքնրերդ երևի թե կհասկանաք ինչի, էլ ավելորդ անգամ չզզվեցնեմ Ձեզ: Ուղղակի մի տեսակ չի դզում, որ տենց մարդիկ կործանվածի պես մոռանում են իրենց ու տրվում սխալ թույլ տված (կամ թույլ չտված, չես կարա ասես) միայնակ մնացած մարդուն հոշոտելուն, ու այդ ամենինչը շատ ցածր՝ բամբասանքների «Բեսեդկայի» խոսակցությունների մակարդակի վրա: Մեր ժողովրդի վատ սովորություններից մեկն է դա: Ինչևիցե…
 Կարելի է ասել ամառն էլ կես ընկավ: Ժամանակն անցնում է շատ արագ, ես դեմ չեմ, մնում է չկորցնել գլուխը, գիտակցել որոշ բաներ և սպասել, համբերատար սպասել՝ հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու: Մնումա ես ինքս ինձ համոզեմ, որ տենց ա սաղ լինելու :Դ ոնց տեսնում եմ զառանցանքներս կրկին գլուխ են բարձրացնում, այդ իսկ պատճառով շուտափույթ կերպով ավարտում եմ նամակս, սեղմում ctrl+s և փակում word-ը :) Լավ մնացեք !!
 Ի դեպ, ցանկության դեպքում կարող եք կարդալ «Առավոտ Երիտասարդական»-ին տված փոքրիկ հարցազրույցս ահա այստեղ, և հայտնել Ձեր կարծիքը: Շնորհակալություն
xD

No comments:

Post a Comment