Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, May 2, 2011

Nerv - Realmadrid.am (9-11) | Բարեգործական Ֆուտբոլ

Ստացվեց: Բարոգործական խաղը կայացավ , թեև Երևանում անդադար անձրև էր տեղում ամենահամարձակներն ու բոլոր նրանք ովքեր մտահոգված էին այս խաղի անցկացմամբ և արդյունքով հավաքվել էին Խուլերի սպորտային դահլիճում: Որպեսզի ականատեսը լինեն ամենանեռվայինների և ամենամադրիդիստների խաղին և իրենց լուման ունենան Ալինային օգնլու բոլորիս համար շատ կարևոր գործում: Կարծում եմ բոլորիս մոտ միասին ստացվեց այս փուլում անել հնարավորինս , ախ եթե չլիներ այդ անձրևը...ամեն դեպքում միացյալ ուժերով հավաքվեց 132250 դրամ և 15 Եվրո , ինչի համար Ես Շնորհակալություն եմ Հայտնում Բոլոր այն Մարդկանց ովքեր օնեցին: 
Խաղը.

Խաղը հետաքրքիր ու գոլառատ ստացվեց: Հանդիպման նման զարգացում կարծում եմ , ոչ ոք չէր սպասում: Հաշիվը խաղի մեկնարկում բացեց Մադրիդիստներից Գոռը: Քիչ անց հաշիվը հավասարվեց և այդ պահից սկսած մենք հետապնդողի դերում հայտնվեցինք: Առաջին խաղակեսն ավարտվեց 7-2 հաշվով , Նեռվը արջևում էր: Կարծում եմ շատերը չէին կասկածում , որ նրանք կհաղթեն , սակայն ոչ Մադրիդիստները: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում սկսեցինք արագորեն կրճատել հաշվի տարբերությունը , ինչպես նկատել էին հանդիսատեսներից շատերը , Ռեդ Բուլը մեզ լրացուցիչ ուժ հաղորդեց: 7 խփած գնադակներից հետո հաշիվը հավասար էր: Թիմերը փոխանակվեցին ևս մեկական գոլով , նշեմ որ Նեռվն առաջինը հասավ հաջողության: 

Հիմնական ժամանակն ավարտվեց և որոշեցինք ևս հինգ րոպե խաղալ , որպեսզի պարզենք հաղթողին: Այդ ժամանակ էլ մենք այս խաղում երկրորդ անգամ անցանք հաշվի մեջ առաջ և կարողացանք պահպանել հաղթական հաշիվը , իսկ թիմին առաջ մղեց կրկին Գոռը իրացնելով 6 մետրանոց հարվածը , նույնիսկ ևս մեկ գնդակ խփեցինք խաղն ավարտվեց 11-9:


Կազմերը.
Ես Նեռվային եմ
Ես Նեռվային եմ
1.Davo
3.Gevorg
5.Serge
7.Aram
8.Spartak
9.Matos
10.Gor
13.Hrach (C)
99.Magic



ՌեալՄադրիդ.am
Realmadrid.am
16.Seto
4.Harut
6.Garo
7.Robbie (C)
8.Har8
9.Davit
10.Mojito
11.Aber
22.Hovo
23.Melish
77.G.Avagyan

Գոլեր.

0-1 G.Avagyan
1-1 Serge
2-1 Serge
3-1 Serge
3-2 Davo
4-2 Serge
5-5 Gor
6-2 Spartak
7-2 Serge
-----------------------------------------
7-3 G.Avagyan
7-4 Harut
8-4 Gor
8-5 Harut
8-6 G.Avagyan
9-7 G.Avagyan
8-8 Harut
9-8 Spartak
9-9 G.Avagyan
----------------------------------------
9-10 (P.) G.Avagyan
9-11 Harut 

Գնահատակններ.

Seto - 10. Միանշանակ Հանդիպման Լավագույն Ֆուտբոլիստ , առաջին կեսում պաշտպանության ոչ համակարգված գործելու պատճառով գոլեր բաց թողեց , սակայն հավաքվեց , կարևորագույն պահերին թիմին փրկեց և լրացուցիչ եռանդ հաղորդեց բոլորին: Խոսեքերիս ապացուցյը հենց հանդիսականներն էին , որոնք խաղի ընթացքում բազմաթիվ անգամ վանկարկում էին Սեթո , Սեթո:

Harut - 9.5 Թեև օրվա մեջ երկրորդ հանդիպումն էր անցկացնում , սակայն ամբողջ խաղի ընթացքում փորձում էր ինչ-որ կապ ստեղծել պաշտպանության ու հարձակման միջև , լավ օգտագործեց իր գոլային պահերը: Արդյուքնում շատ լավ խաղ անցկացրեց դառնալով գոլերի հեղինակ և հաջող խաղ ցուցադրլով պաշտպանությունում:
Garo - 7.0 Գարոյի համար առաջին նման պատասխանատու հանդիպումն էր , պարզ է հուզմունքը մեծ էր , առաջին անգամ խաղադաշտում հայտնվելով մի քիչ խառնվում էր , սակայն խաղի ավարտին դուրս գալով կարողացավ բավական լավ խաղալ:
Robbie - 7.5 անկասկած լավագույն խաղը չէի անցկացնում , մի քանի դրվագներում մնալով մեն մենակ չկարողացա գրավել դարպասը , երկու անգամ փոքր շեղությամբ դուրս եկավ գնդակը , մեկ անգամ էլ հորիզոնական դարպասձողը ցնցվեց իմ հարվածից հետո: Փոխանցումները դեպի առաջ երբեմն լավ էին ստացվում: 7.5 միայն այն բանի համար , որ վաստակեցի 6 Մետրանոց հարված լրացուցիչ ժամանակում , որն էլ վճռեց խաղի ելքը:
Har8 - 8.5 Հարութը հերոսաբար , ամբողջ երկու շաբաթ լինելով հիվանդ այսօր եկավ հասավ իր թիմին , սակայն կարծում եմ հիվանդությունն իրենն ասում էր խաղադաշտում չկարողացավ 100 տոկոսով իր ուժերի ներածին չափով խաղալ:
Դավ-ի Գոլը
Davit - 9 թեև խաղի միայն առաջին կեսը խաղաց , կարողացավ դառնալ Գոլի հեղինակ: Այդպիսով վաստակելով իր 9 միավորը հնարավոր 10ից: Ապրի Դավոն:

Mojito - 7.5 Մոխիտոյի մոտ էլ խաղն այդքան լավ չէր ստացվում: Խաղալով միայն առաջին խաղակեսը մի քանի դրվագներում վրիպեց կամ դանդաղեց: Սակայն Հաշիվը հաղթական է , ապրի Մխոն :)

Aber - 8.5 հեռավոր Վանաձորից հասնելով Երևան , ժամանակակից հումորի Կական` ֆանատը , այլ կերպ հայտի ինչպես Աբո Երևանում իր երկրորդ ելույթն էր անց կացնում Մադրիդյան թիմի կազմում: Այս Խաղն անհամեմատ լավ ստացվեց և օգտակարության և թիմային խաղի առումով: Ապրի Ֆանատը: կարևորը լավ տեղ հասավ:
Hovo - 8 Հովոյի հարվածներն այսօր բացակայում էին անհայտ պատճառով: Սակայն ընդհանուր թիմի խաղի մեջ էր ժամանակին անում էր այն ինչ պետք է , փորձում էր խաղալ կոշտ և ուժային ֆուտբոլ: Ողջունելի է:

Melish - 9 սակայն ինչպիսի 9 ուղղակի անհավատալի էին այն րոպեները որոնք նա անցկացրեց խաղադաշտում , պայքարեց , գրոհեց , պաշտպանվեց: Գերազանց էր: Գտնում եմ , որ հենց ՄելԻշի մուտքից հետո բեկվեց խաղը դեպի մեր կողմը , գերազանց գոլային փոխանցում կատարեց , որը ես երբեք չեմ մոռանա: Միչև հիմա չքերիս առաջ ա: Ապրես !!!

G.Avagyan - 10 այն մարդն է որը ամենակարևոր պահին իր պինդ նյարդերի շնորհիվ հաղթական գոլը խփեց կարելի է ասել: Թեև ժամանակ առ  ժամանակ հարվածները բարձր էիը ընթանում , սակայն ամեն ինչ կարգին է: 
Երկրպագուներ - 10+ Այո , Երկրպագուները դժվար պահին ոգևորում էին ինչպես երբեք , իսկ թիմը իր շնորհակալությունը հայտնեց տարած հաղթանակով: Ապրեն Մեր Երկրպագունեը ` Ընկերները , Բարեկամները անծանոթներն ու նորեկները: Բոլորիցդ անչափ շնորհակալ ենք , շնորհակալ ենք որ այդքան լավն եք: Շարունակեք մնայլ այդպիսին միշտ:
Hala Madrid !!
Մենք ենք Մադրիդը , Մենք ենք Չեմպիոնը:

p.s.photos by Kiki,  ArmOfeli , RobbieRaul

4 comments:

  1. Rob, Mxn a mer erkrord goly xper. Arden mejn er, erb es mxeci Mxi harvacic heto. Nenc vor mer gnahatakannery texerov karox es poxel.

    ReplyDelete
  2. Դավո , ինչպես ցուցյ տվեց կրկնապատկերը , Դու ես Դարձել փաստացի Գոլի հեղինակը: Մոխիտոն այսպիսով գոլային փոխանցում կատարեց :Դ

    ReplyDelete
  3. Սիրելի նեռվայիններ և ռեալմադրիդցիներ

    Շնորհակալ եմ ձեզ երեկվա խաղի համար: Կարծում եմ, որ ի հեճուկս անձրևի` ձեր նախաձեռնությունը հաջողվեց: Խաղի շնորհիվ կատարված հանգանակության արդյունքը հետևյալն է` 132250 դրամ և 15 եվրո: Ինձ թվում է, որ 5000 դրամով Նոր տարվա սեղան գցող Ալինայի համար այս գումարը առասպելական հարստության հոմանիշն է: Ինձ համար սա ձեր քաղաքացիական նախաձեռնության հաջողության ցուցիչն է:
    Կարծում եմ, որ “Երիտասարդական բանկի” օժանդակությունն էլ լավագույնս ծառայեց նպատակին. շապիկները հոյակապ էին, հատկապես` 13-ը :)
    Ճաշակով ձևավորված թերթոնի նախագծի համար շնորհակալ եմ Նվարդին:
    Խորին շնորհակալություն Խուլերի միավորման կենտրոնական վարչությանը. բացի իրենց նախնական ներդրումից` անվճար տրամադրած դահլիճից, նրանք ևս մի սրտառուչ նվեր մատուցեցին. հ/կ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը Ալինայի երեխաներին DVD նվիրեց:

    Մենք ուրիշ արդյունքներ էլ ունենք, որոնց մասին կգրեմ հետո:

    Հիմա` մի ծանուցում և մի լուր:

    • այսօր` 20:00-ին և 22:00-ին, “Երկիր Մեդիա”-ի լուրերով կարող եք դիտել երեկվա խաղի մասին մի փոքրիկ նյութ,

    • մայիսի 6–ին Ալինան կգա Երևան: Հավանաբար, որոշ ժամանակ կմնա, որպեսզի հետազոտվի: Եթե ժամանակ գտնեք, կարող եք տեսնել իրեն:

    Չ՞եք կարծում, որ մենք կարող ենք հանդիպել ոչ միայն անձրևային եղանակին:

    Սիրով`

    Արմինե
    “Հայ Ձմեռ պապ”

    ReplyDelete
  4. http://iza1976.livejournal.com/608957.html

    ReplyDelete