Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, March 21, 2011

"Blogger" 2010-ի ամփոփում , նոր մարտահրավերներ 2011-ում

Blogger Blogger Blogger !!!
Երևի թե ոչմեկիդ համար գաղտնիք չի , որ Բլոգգերը հանդիսանում է իմ ամենասիրված Բլոգային տիրույթը: Վերջերս Blogger-ն ամփոփեց 2010 թիվն ու ներկայացրեց այն բոլոր նորամուծություններն որոնք արվել են այս տարի , ինչպես նաև խոսվեց ապագայի մասին: Իմ կարծիքով 2010-ը շատ մեծ ձեռք բերումներով տարի էր Blogger-ի համար:
Ամենամեծ ձեռքբերումը իմ կարծիքով նոր ավելի մեծ հնարավորություններով template designer-ն էր , որը հնարավորություն տվեց ավելի հետարքրացնել բլոգներն ու սեփական ցանկություններն ի կատար ածել: Այնուհետև ավելացան Ֆոնտերը , որոնցով հնարավոր է գրել բլոգում: Նորացվեց անտի սպամ համակարգը , ինչպես նաև հնարավորություն հետևել բլոգում նոր քոմմենթներին:
Ավելացվեց բլոգում տեղի ունեցող իրադարձությունների real time հետևելու հնարավորություն: Բլոգգեռը հասանելի դարձավ 50 լեզուներով , սակայն դեռ հայերենը չկա այդ լեզուների թվում: Նշեմ , որ արդեն իսկ փորձարկման բետա փուլում է գտնվում նոր յուզեր ինտերֆեյսը , որն ավելի կհեշտացնի օգտագործումը: Սա դեռ մի մասն է այն ամենի ինչ պատրաստել է մեզ համար Blogger-ը:
Այդ ամենի մասին հոլովակում...

1 comment:

  1. Մոռացա նաև նշել Մեյլով follow անելու մասին: Որի օգնությամբ գրում եք ձեր մեյլը ու իմանում յուրաքանչյուր նոր գրառման մասին փոստով !!!

    ReplyDelete