Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, December 1, 2010

Խեղճ EMO-ները

Մեր Ազգը , որ մի բանով քոս ա ընգնում թող ու փախի: Բոլորը իրենց պարտքն են համարում խոսալ , բամբասել , գրել այդ ամենի մասիմ , թողած իրանց բանն ու գործը: Սենց մեկից մեկ բոլոր կայքերում ու հայաթի բեսեդկաներում սկսում եմ խոսել wikileaks-ից ու այդ ամենի մասին ծավալվող իրադարձություններից: Չնայացծ Մեր հետ ոչ մի ուղիղ կամ այդ դեռ չունի:
Չնայած wikileaks-ը դեռ ոչինչ: Այսօր գագաթնակետին հասավ նեռվայնությունս այն հարցի շուրջ , որ բոլորն անխտիր սկսել են Էմոների դեմ պայքարել իրանց արևին: Տո Դուք սաղդ ու՞ր եիք երբ մի 4 տարի առաջ այդ ամենը նոր-նոր սկվում էր: Ինչի՞ մասին էիք մտածում: Կամ Հիմա գոնե Գիտե՞ք «EMO»-ն որնա: Ընդհարապես հասկանու՞մ եք Սուբկուլտուրաները ինչեր են: Կամ էտ «EMO» «Goth» «Punk» «SKA» ինչ են իրանցից ներկայացնում կամ ինչ գաղափարախոսություն են կրում: 
Համարյա թե վստահ եմ ,որ էտ «պայքարողներից» շատերը ոչ էլ գիտեն էտ որնա , ոչ էլ մտածում են ինչ կլինի: Ուղղակի ուզում են ցույց տան , որ մտահոգված են մեր ազգի ապագայով , մեր երիտասարդ սերնդի ներկայիս վիճակով: Էլ չասեմ ոստիկանական միջամտությունների մասին: Ինքս ականատեսն եմ եղել այն բանին , որ երկու "Emo" Հագնվածքով աղջիկ իրենցից ոչ հեռու տեսնելով Ոստիկանի պտտվեցին եվ գնացին հակառակ կողմ:
Այ թե ինչի ենք հասցնում մարդկանց իրենց սեփական երկրում ու ուզում ենք , որ սաղ թույն լինի երիտասարդների համար: Այն ինչ չենք էլ հասկանում , որ իրենց դիմաց դեռ չկազմավորված երիտասարդներ են , որոնց հետ պետք է աշխատանք տանել , առաջին հերթին հասկանալ իրենց , ու նոր փորձել այդ ամենի վերջը տալ: Ոչ թե հավաքել տանել բաժանմունք...նման կերպ ատելություն սերմանելով երտիսարդության մեջ , ովքեր վաղը պիտի հասարակության լիարժեք անդամ դառնան: Մոռանում եք երևի , որ Այդ տարիքում , որը բնորոշ է Էմոներին ամեն մանրուք հիշվում և մեծ ազդեցություն է թողնում հետագա աշխարհայացքի ձևավորման վրա:
Ես Չեմ ասում , որ Էմո-ն լավ կամ վատ բան ա, Մեր երկրում Էմոն էժանագին ու չստացված կրկնորինակում ա , երբեմն էլ ուղղակի հագնվելու գեղեցիկ ոճ: Բայց ոչ ավելին: Ուղղակի Պետք է ճիշտ Մանկավարժական և Հոգեբանական մոտեցում ցուցաբերել: Ես ինքս շատ լավ հիշում եմ իմ ժամանակի Էմոներին , ովքեր անցան այդ տարիքը , դուրս եկան EMO-ական վիճակներից: Ու Հիմա սաղ լավա: Պետքա հասկանանք , որ դա երիտասարդների մոտ ուղղակի տարիքային ա: Եթե ուզում եք օգնած լինեք , սկզբից ինքներդ ուսումնասիրեք Այդ սուբկուլտուրան , հետո արդեն փորձեք իրենց ճիշտ բացատրել , օգնել , ու հասկանալ:

8 comments:

  1. Ապրես Ռոբ ջան, հետաքրքիր ես գրել..Ես էլ կարծում, որ պայքարելն անիմաստ ա ու ճիշտն ասած պետք էլ չի իրանց շաաաաաատ մեծ ուշադրություն դարձնել, ինչպես դու ես ասում` դա տարիքային ա, կանցնի, կգնա, հույսով եմ:)

    ReplyDelete
  2. Ռոբ ջան ապրես..շատ լավա գրված:իրանց հետ պետք չի պայքարել,իրանց պետքա ուղղակի ճիշտ հոգեբանական մոտեցում ցույց տալ,առաջին հերթին ընտանիքում,հետո հասարակության մեջ...

    ReplyDelete
  3. Դե օրինակ վաղը լսել եմ ինչ-որ երթ են անում , ինչ-որ կազմակերպություն ա ոստիկանների տարեց, թե ինչ չեմ էլ հիշում: Ուղղակի մարդիկ հենց տենում են մի տեղ մի թեթև շարժ կա , փորձում են էտ պռոբլեմի վրա իրենց համար հեղինակությոն ստեղծել ինչ-որ հիմար անկապ անիմաստ քայլերով ՓիԱռվել...

    ReplyDelete
  4. 100%-ov hamamit em,,uxxaki petqa hakanal et erexanerin,,inqs ed voji mejem bayc gitem vor@ voric hetoya....hayastanum cavoq srti vojnel en axavaxum,dra hamar el sovorakan mardkanc tvuma te emoner@ anchashakutyan gagatnaketn en,,,en depqum erb iskakan emoner@ bardzr chashak unen!!!poxocum qaylum es tesnum es 13-14 tarekan axjik erexeq et vojov hagnvac nenc en xosum emoneri masin voncvor sax kyanqner@ exel en u giten vor@ incha...hayeri mot darela imij,,massayic tarbervelu u bezbridelshikutyun anelu mijoc,,dra hamar shrjapati mot en karciq@ vor emoner@ anshnorq,andastiarak lakotner en...iskakan emon xosum,uraxanum,kataka anum menak @nkerakan shrjapatum,mnacac jamanak daje chi jptum!!!

    ReplyDelete
  5. Shat chisht es grel, petq che payqarel. Hamozvac em, vor es payqar@ aveli khamaxmbi nranc, spayka kdarcni... Petq er uxxaki paymanner stexcel, or irenq inqner@ haskanain, vor irenc sa petq chi, isk ete gtnum en vor petq e, iranc @ntrutyunn e...

    ReplyDelete
  6. Հա միանշանակ , Պայքարելու պարագալուն , երբ մարդիկ տեսնում են , որ դա վատ ա ավելի շատ են սկսում դեպի էտ վատը ձգողաբար վերաբերվել: Ու էտ էլի էտ ստեղծված ՓիԱռի պատճառով:

    Ras!k ջան, էտ ոճի մեջ եղող մարդիկ արդեն վախում էլեն տենց հագնվեն մեկ-մեկ , մտածում են Կարողա Էմո-ի տեղ դնեն ու հետո լավ չլինի...

    ReplyDelete
  7. Շատ հստակ մեխանիզմ ու գործուն տարբերակ եք առաջարկել, ճիշտ մոտեցում, միջդիսցիպլինար տեսանկյունից լիովին հիմնավորված, ապրեք..... Երանի այսպես մտածեին այն մարդիկ, ովքեր հենց հիմա բարդացնում ու տրավմատիկ հետևանքների են հանգեցնում մեր իրականությունում իրենց սխալ գործողություններով....

    ReplyDelete
  8. Մերսի Սյունե ջան :)
    Ուրախ եմ , որ իմ կարծիքները կիսողներ կան :)

    ReplyDelete